ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կառլով կամուրջ

ՖՈՏՈ

Կառլով կամուրջը Պրահայի և ամբողջ Չեխիայի Հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է, այն միջնադարյան ճարտարապետության և ճարտարագիտության ակնառու հուշարձան է։

Կառլով կամուրջը կապում է Պրահայի Старе-Место–ն՝ Հին քաղաքը և Мала-Страна–ն՝ Փոքր քաղաքը։ Դարեր շարունակ այն Պրահայով անցնող Վլտավա գետի վրայի միակ քարե կամուրջն է եղել։ Այն ծառայել է որպես Թագավորական ճանապարհի կարևոր մաս, որով անցել են չեխ թագավորների թագադրման երթերը։ Այսօր այն Պրահայի խորհրդանիշն է՝ հայտնի զբոսաշրջային և մշակութային ժառանգության վայր։

Կառլով կամուրջի շինարարությունը սկսվել է 1357 թվականին՝ Կառլոս IV թագավորի հրամանով։ Ճարտարապետը ըստ ավանդության համարվում է Պիտեր Պարլերը։ Կամուրջը կառուցվել է 1342 թվականի ջրհեղեղի հետևանքով ավերված հին Հուդիթ կամրջի տեղում։ Շինարարությունը տևել է ավելի քան 40 տարի և ամբողջությամբ ավարտվել է միայն 15-րդ դարի սկզբին։

Սկզբնապես կոչվելով Քարե կամ Պրահայի կամուրջ, այն «Կառլ» անվանումը ստացել է միայն 1870 թվականին։ Կամուրջի երկարությունը մոտավորապես 516 մետր է, լայնությունը 9.5 մետր։ Այն կառուցված է ավազաքարից, ունի 16 կամար, որոնք դիմակայում են Վլտավա գետի ուժեղ հոսանքին։ Կամուրջը պահպանվում է երկու աշտարակներով, որոնք են Հին քաղաքի կամրջի աշտարակը և Փոքր քաղաքի կամրջի աշտարակը: Կամուրջը զարդարված է բարոկկո ոճի 30 քանդակներով (հիմնականում 17-րդ և 18-րդ դարերի)։ Ընդ որում բնօրինակ քանդակների մեծ մասն այժմ փոխարինվել է պատճեններով, մինչդեռ բնօրինակները պահվում են թանգարաններում։

Կառլով կամրջի դեպքում առկա է կառուցման մեկնարկի կախարդական ամսաթիվ՝ 1357 թվականի հուլիսի 9-ի, ժամը 5:31-ին: Այսինքն առկա է աստղագուշակների կողմից ընտրված թվային հաջորդականությունը՝ 1-3-5-7-9-7-5-3-1, որը ըստ էության կամրջի ամրությունն ապահովելու համար է արվել։ Ըստ լեգենդի նաև այն ժամանակ ձվեր էին ավելացնում շաղախին, ընդ որում որոշ քաղաքներ սխալ հասկանալով հրահանգները անգամ խաշած ձվեր էին ուղարկում կամուրջի շինարարության համար։ Միջնադարում կամրջի վրա տեղակայված են եղել խանութներ և տներ։ Կամուրջը դիմակայել է բազմաթիվ ջրհեղեղների, այդ թվում 1890 թվականի ավերիչ ջրհեղեղին։

Ներկայումս Կառլով կամուրջը հետիոտնային կամուրջ է, և այնտեղ ելույթ են ունենում փողոցային երաժիշտներ և արվեստագետներ։

Այն Եվրոպայի ամենաշատ լուսանկարվող տեսարժան վայրերից մեկն է։ նաև Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է (Պրահայի պատմական կենտրոնի մի մասն է)։ Կարծիք կա, որ եթե դիպչեք Սուրբ Հովհաննես Նեպոմուկցու բարձրաքանդակին և ցանկություն պահեք, ապա այն կիրականանա։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular