ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատգամավորը հայ ազգի պառակտումը անընդունելի է համարել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր Արմենակ Թոզլյանը ելույթ ունենալով Արմավիրում Հայ Առաքելական եկեղեցու աջակցության հանրահավաքում և հայտարարել է, որ հայկական իշխանությունների միջամտությունը եկեղեցական գործերին անընդունելի է, գրում է regnum.ru–ն։ «Որպես հայ ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ նրանք փորձում են զրկել իմ ժողովրդին իրենց պատմական հիշողությունից, ազգային խորհրդանիշներից, հպարտությունից և միասնությունից», - հանրահավաքի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է Թոզլյանը։

Պատգամավորը նշել է, որ Հայ եկեղեցու պառակտումը անխուսափելիորեն կհանգեցնի հասարակության պառակտման։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում հակաեկեղեցական շարունակվող արշավի հնարավոր հետևանքները, որը կարող է հանգեցնել Եկեղեցու, ազգի և ժողովրդի պառակտմանը։ «Ես կարծում եմ, որ մենք հիմա պետք է աջակցություն ցուցաբերենք մեր Եկեղեցուն, նրա առաջնորդին, նրա միասնությանը, ավանդույթներին», - հավելել է պատգամավորը։
Թոզլյանը նաև հայտնել է, որ ստացել է օրհնություն ստորագրություններ հավաքելու և բանաձև ընդունելու համար, որը կոչ է անում դադարեցնել պետության միջամտությունը Հայ Առաքելական եկեղեցու գործերին։

Հանրահավաքին մասնակցել է ավելի քան 900 մարդ։ Նրանք արտահայտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական քաղաքականության դեմ։ Հանրահավաքի վայրը պատահական չի եղել ընտրված. Արմավիրում է ապրում մեծ և մտերիմ հայկական համայնք։ Նմանատիպ միջոցառումներ նախկինում անցկացվել են նաև Սոչիում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ վերջերս Փաշինյանը ակտիվացրել է իր հարձակումները Հայ եկեղեցու վրա։ 2025 թվականի մայիսին նա սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ է արել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, իսկ կարճ ժամանակ անց առաջարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործում վճռորոշ դերը փոխանցել պետությանը։ Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորական Հայր Գևորգը regnum.ru լրատվական գործակալությանը հայտնել էր, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները վախենում են եկեղեցու հեղինակությունից և, հետևաբար, փորձում են լռեցնել նրա ձայնը հակասահմանադրական և աստվածադավ գործողություններով, այդ թվում ավագ հոգևորականների անհիմն ձերբակալություններով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular