ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն վերջին օրերին զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ՝ կրկին սրելով արդեն լարված տարածաշրջանային միջավայրը։ Տարածաշրջան է մուտք գործել ԱՄՆ ռազմական ուժերի վեցերորդ ականակիրը, իսկ Իրանի հարակից ջրերում տեղակայաված է նաև ամբողջական էսկադրիլիա։ Այս քայլերը վկայում են ոչ միայն ուժի ցուցադրության, այլև հնարավոր գործողությունների համար պատրաստվածության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ ճնշման տարբեր սցենարներ՝ սկսած թիրախային հարվածներից մինչև ավելի լայնածավալ ռազմական գործողություններ։ Քննարկումների առանցքում են Իրանի անվտանգության ուժերը, հրամանատարական օղակները, հրթիռային ենթակառուցվածքները և անգամ միջուկային օբեյկտները։ Նշվում է, սակայն, որ վերջնական որոշում  դեռ չի կայացվել, և ռազմական տարբերակը շարունակում է մնալ քննարկման փուլում։

Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկը, ըստ հրապարակումների, կարող է միտված լինել ոչ միայն ռազմական զսպման, այլև ներքաղաքական ճնշման ուժեղացմանը՝ ստեղծելով պայմաններ իշխանական վերադասավորումների համար։ Սակայն փորձագետներն ու արևմտյան որոշ պաշտոնյաներ կասկած են հայտնում, թե միայն ավիահարվածներով հնարավոր կլինի հասնել քաղաքական ղեկավարության փոփոխության։ Իրանում իշխանական համակարգը խոր արմատներ ունի, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է մնալ պետության առանցքային ուժային հենարանը։

Արտաքին ռազմական միջամտության վտանգը երկակի ազդեցություն կարող է ունենալ։ Մի կողմից՝ այն կարող է թուլացնել իշխանությունների դիրքերը՝ խորացնելով ներքին ճգնաժամը, մյուս կողմից՝ կարող է համախմբել իշխանական ուժերին և հասարակության մի հատվածին արտաքին վտանգի շուրջ։ Ավելին, արաբական մի շարք պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը և Եգիպտոսը, մտահոգված են, որ հնարավոր հարվածները կհանգեցնեն լայնածավալ տարածաշրջանային սրացման՝ սպառնալով իրենց տարածքներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թեհրանը, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է թե՛ պատերազմի, թե՛ բանակցությունների։ Իրանի բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, սակայն հարձակման դեպքում երկիրը «կպաշտպանի իրեն ինչպես երբեք»։ Սա ակնարկ է ոչ միայն ուղղակի ռազմական պատասխանին, այլև տարածաշրջանում Իրանի ազդեցության գործիքների ակտիվացմանը։

Ընդհանուր առմամբ, ձևավորվում է վտանգավոր հավասարակշռություն, որտեղ ուժի ցուցադրությունն ու դիվանագիտական ազդակները զուգահեռաբար են ընթանում։ Մի սխալ հաշվարկը կարող է վերածվել լայնածավալ բախման՝ ներգրավելով ոչ միայն ԱՄՆ-ին և Իրանին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը։ Առայժմ կողմերը պահպանում են ռազմավարական անորոշությունը, սակայն տարածաշրջանի կայունությունը կախված է այն բանից, թե արդյո՞ք ուժի լեզուն կփոխարինվի քաղաքական և դիվանագիտական բանակցություններով։

Ալիտա Եղիազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular