ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված և «եկեղեցական բարեփոխումների» անվան տակ ներկայացվող գործընթացին միացած որոշ հոգևորականների վարքագիծը ավելի ու ավելի հաճախ է դառնում հանրային քննարկման թեմա։ Սակայն եկեղեցական շրջանակներում այս զարգացումները այլ կերպ են ընկալվում։ Շատ հոգևորականներ բացեիբաց նշում են, որ տեղի ունեցողը ոչ թե Եկեղեցու քայքայում, այլ ներքին ինքնամաքրման գործընթաց է, քանի որ ոչ հավատարիմ, վիճահարույց անցյալ ունեցող անձինք աստիճանաբար դուրս են գալիս Եկեղեցու բնական միջավայրից և հայտնվում քաղաքական իշխանության կողքին։

Այս համատեքստում առանձնահատուկ արձագանք է ստացել հասարակական գործիչ Հովհաննես Շահինյանի հարցազրույցը, որը հրապարակվել է լրատվական հարթակում և լայն քննարկման առիթ է դարձել։ Հարցազրույցում ներկայացվում են ծանր մեղադրանքներ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հասցեին՝ տարիներ շարունակ իրականացված ֆինանսական խարդախության վերաբերյալ։

Ըստ հրապարակված տվյալների՝ Վրթանես Աբրահամյանը, իր մերձավոր շրջապատի մասնակցությամբ, ներգրավված է եղել մի գործարքի մեջ, որի հետևանքով նրա մտերիմ ընկերը՝ Ռազմիկ Վանյանցը, կորցրել է շուրջ հինգ հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար։ Ներկայացվում է, որ Վանյանցին առաջարկվել է ներդրում կատարել իբր բարձր շահութաբեր առևտրի մեջ, ինչի համար նա ստիպված է եղել անգամ վաճառել իր բնակարանը։ Սակայն, ինչպես նշվում է, փաստացի ներմուծված ապրանքի իրական արժեքը կազմել է մի քանի տասնյակ հազար դոլար, իսկ գումարի հիմնական մասը յուրացվել է։

Հարցազրույցում նշվում է նաև, որ խնդիրը չի սահմանափակվել միայն ֆինանսական խարդախությամբ։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ երբ պարզվել է, որ ներմուծված մթերքը ժամկետանց է, Վրթանես Աբրահամյանը, զբաղեցնելով զինվորական հոգևորականի պաշտոն, փորձել է այն իրացնել բանակում։ Պաշտպանության նախարարության կողմից մերժում ստանալուց հետո, ըստ աղբյուրի, նա անձամբ մասնակցել է ապրանքի վերափաթեթավորմանը՝ փոխելով ժամկետների տվյալները։

Ռազմիկ Վանյանցը, ինչպես նշվում է, ավելի քան մեկ տասնամյակ փորձում է իրավական ճանապարհով վերականգնել իր իրավունքները, սակայն գործը այդպես էլ արդար հանգուցալուծում չի ստացել։ Այդ ընթացքում նույն անձը հայտնվել է քաղաքական գործընթացների կիզակետում և այսօր հանդես է գալիս որպես գործող իշխանության կողմից խրախուսվող «եկեղեցական բարեփոխումների» կողմնակիցներից մեկը։

Եկեղեցական շրջանակներում սա դիտարկվում է ոչ թե պատահական համընկնում, այլ օրինաչափություն։ Ըստ նրանց՝ այն հոգևորականները, որոնց գործունեության շուրջ տարիներ շարունակ կուտակվել են լուրջ հարցեր, այսօր փորձում են քաղաքական հովանավորության ներքո ներկայացնել իրենց որպես բարեփոխիչներ։ Մինչդեռ Եկեղեցու ներսում այս գործընթացը ընկալվում է որպես ինքնամաքրման փուլ, երբ խնդիր ունեցող դեմքերը ինքնուրույն հեռանում են՝ բացահայտելով իրենց իրական դիմագիծը։

Նյութում ներկայացված փաստերի ամբողջական տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=178nnvy4aq0

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular