ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sng.fm–ն «Էներգետիկան սպառնալիքի տակ. Հայաստանը քննարկում է ցանցային ինտեգրումը Ադրբեջանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում սրվել են վեճերը երկրի էներգետիկ ցանցը Ադրբեջանի հետ ինտեգրելու՝ կառավարության ծրագրերի շուրջ: Էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների ֆոնին էներգետիկ կայունության հարցը դարձել է հատկապես զգայուն, նաև փորձագետներն ու ընդդիմությունը կարծում են, որ առաջարկվող լուծումները լուրջ ռիսկեր են պարունակում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստում հայտարարել է, թե ինտեգրումը ենթադրում է երկկողմ էլեկտրաէներգիայի մատակարարումներ՝ հավասար պայմաններով արտահանում և ներմուծում: Սակայն այդ նախաձեռնությունը հասարակության մեջ բուռն քննադատության է արժանացել: «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այդ գաղափարը որակել է որպես ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք և նշել, որ էներգետիկ հոսքերի վերահսկողությունը մեկ այլ երկրին փոխանցելը փաստացի նշանակում է ռազմավարական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը կորցնել:

Էներգետիկայի և միջազգային հարաբերությունների փորձագետ Արմեն Մանվել յանը ևս նմանատիպ դիրքորոշում ունի: Նա ընդգծել է, որ երկու երկրների էներգետիկ ցանցերի ինտեգրումը կրում է բարձր տեխնիկական ռիսկեր և կարող է հանգեցնել համակարգային խափանումների: «Եթե դուք միացնեք համակարգերը, ձեր ամբողջ համակարգը կարող է պարզապես փլուզվել: Դա կարող է հանգեցնել երկարատև անջատումների և էլեկտրաէներգիայի մատակարարման երկարատև խափանումների: Դա վտանգներից միայն մեկն է, բայց վտանգները կարող են շատ բազմազան լինել», - նշել է փորձագետը։ Մանվել յանը վստահ է, որ այդ նախաձեռնությունը նպատակ չունի աջակցել Հայաստանին: Նրա խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ստիպել Հայաստանին կորցնել իր էներգետիկ ինքնավարությունը և, մասնավորապես, փակել Հայկական ատոմակայանը։ «Նպատակը հստակ է, այն է՝ փակել Հայաստանում գտնվող ատոմակայանը: Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Նրանք ցանկանում են Հայաստանը կախվածության մեջ դնել իրենցից, և այստեղ խնդիրն ավելի շատ Թուրքիան է, քան Ադրբեջանը», - կարծիք է հայտնել փորձագետը։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի մեկ այլ տարբերակ, այն է՝ համագործակցություն Ռուսաստանի հետ, որը տիրապետում է զգալի էներգետիկ ռեսուրսների և ատոմային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների: Ռուսական ընկերությունները բազմիցս են արտահայտել իրենց պատրաստակամությունը օգնելու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը և վառելիքի մատակարարմանը, ինչը կամրապնդի ներքին էներգետիկ անվտանգությունը։

Վերլուծաբանները նշում են, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը շարժվում է հակառակ ուղղությամբ։ Բաքվի և Անկարայի հետ էներգետիկ համագործակցություն հաստատելու փորձերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը փաստացի կարող է կորցնել իր անկախությունը էներգետիկ ոլորտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular