Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sng.fm–ն «Էներգետիկան սպառնալիքի տակ. Հայաստանը քննարկում է ցանցային ինտեգրումը Ադրբեջանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում սրվել են վեճերը երկրի էներգետիկ ցանցը Ադրբեջանի հետ ինտեգրելու՝ կառավարության ծրագրերի շուրջ: Էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների ֆոնին էներգետիկ կայունության հարցը դարձել է հատկապես զգայուն, նաև փորձագետներն ու ընդդիմությունը կարծում են, որ առաջարկվող լուծումները լուրջ ռիսկեր են պարունակում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստում հայտարարել է, թե ինտեգրումը ենթադրում է երկկողմ էլեկտրաէներգիայի մատակարարումներ՝ հավասար պայմաններով արտահանում և ներմուծում: Սակայն այդ նախաձեռնությունը հասարակության մեջ բուռն քննադատության է արժանացել: «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այդ գաղափարը որակել է որպես ինքնիշխանությանն ուղղված սպառնալիք և նշել, որ էներգետիկ հոսքերի վերահսկողությունը մեկ այլ երկրին փոխանցելը փաստացի նշանակում է ռազմավարական ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը կորցնել:

Էներգետիկայի և միջազգային հարաբերությունների փորձագետ Արմեն Մանվել յանը ևս նմանատիպ դիրքորոշում ունի: Նա ընդգծել է, որ երկու երկրների էներգետիկ ցանցերի ինտեգրումը կրում է բարձր տեխնիկական ռիսկեր և կարող է հանգեցնել համակարգային խափանումների: «Եթե դուք միացնեք համակարգերը, ձեր ամբողջ համակարգը կարող է պարզապես փլուզվել: Դա կարող է հանգեցնել երկարատև անջատումների և էլեկտրաէներգիայի մատակարարման երկարատև խափանումների: Դա վտանգներից միայն մեկն է, բայց վտանգները կարող են շատ բազմազան լինել», - նշել է փորձագետը։ Մանվել յանը վստահ է, որ այդ նախաձեռնությունը նպատակ չունի աջակցել Հայաստանին: Նրա խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ստիպել Հայաստանին կորցնել իր էներգետիկ ինքնավարությունը և, մասնավորապես, փակել Հայկական ատոմակայանը։ «Նպատակը հստակ է, այն է՝ փակել Հայաստանում գտնվող ատոմակայանը: Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Նրանք ցանկանում են Հայաստանը կախվածության մեջ դնել իրենցից, և այստեղ խնդիրն ավելի շատ Թուրքիան է, քան Ադրբեջանը», - կարծիք է հայտնել փորձագետը։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի մեկ այլ տարբերակ, այն է՝ համագործակցություն Ռուսաստանի հետ, որը տիրապետում է զգալի էներգետիկ ռեսուրսների և ատոմային էներգիայի արտադրության տեխնոլոգիաների: Ռուսական ընկերությունները բազմիցս են արտահայտել իրենց պատրաստակամությունը օգնելու Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը և վառելիքի մատակարարմանը, ինչը կամրապնդի ներքին էներգետիկ անվտանգությունը։

Վերլուծաբանները նշում են, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը շարժվում է հակառակ ուղղությամբ։ Բաքվի և Անկարայի հետ էներգետիկ համագործակցություն հաստատելու փորձերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը փաստացի կարող է կորցնել իր անկախությունը էներգետիկ ոլորտում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը պնդացնում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու «ոտատեղը» Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է Հայաստանից ներմուծված ոչ որակյալ ալկոհոլային արտադրանքի իրացումը Օդի ջերմաստիճանը կբարձրանաՄ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում էՈրպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներԱՄՆ-ը պատրաստվում է նոր ռազմшկան hարվածներ հասցնել Իրանին. CBS News Չինական ածխահանքում պայթյուն է եղել, զnhվել է առնվազն 82 մարդ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում քոլեջի ռմբակոծությունից հետո զոհերի թիվն աճել է ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների Ի՞նչ անել, եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ից պարզաբանում են Շարունակվում են ֆիշինգային հարձակումները, թիրախում են iPhone օգտագործողները Ամուսինը նոր էր բանտից դուրս եկել, եղել է խմած․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՄեկ օր ջուր չի լինի Եվրոպական միության պահանջները Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ նման են առողջ օրգանների անդամահատմանը. «Փաստ»Պատգամավոր Վոդոլացկի. եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, շատ ընտանիքներ կկորցնեն կապըՌեպրեսիաների ընտրական սեզոն․ իշխանությունը փորձում է ճնշումներով պահել դիրքերը Ո՞ր մոտեցումը Հայաստանում կլինի որոշիչ. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում «Ինձ ոչ ոք չի ուղարկել». Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները՝ իշխանության, ճնշումների և սպասվող պայքարի մասին Ադրբեջանը Անդրկովկասի նոր «բալթյան երկիր»–ն էԱրդյո՞ք հայկական արտադրանքի ապագան ԵՄ-ում կախված է ԵԱՏՄ բյուջեից«Նա միշտ ինձ հետ է, իմ սրտում, Տիգրանս է ինձ ապրելու ուժ տալիս». լեյտենանտ Տիգրան Ավանեսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտակերտում. «Փաստ»Ժողովրդավարության բռնապետությունը Հայաստանի համատեքստում. Ինչպես խարդախ ժողովրդավարությամբ զրկել երկիրը ինքնիշխանությունիցՆյու Յորքում կայացել է Շառլ Ազնավուրի մեծարման երեկոն. պատմության այս օրը (23 մայիս)Շախմատիստ Գարի Կասպարովի նկատմամբ հայտարարել են միջազգային հետախուզում Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը... ուշ չլինի . «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին Պատմության դեմ պատերազմ՝ նաև ներսից. «Փաստ»Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»Անահիտ Ավանեսյանը «մեծ ախորժակ» ունի. «Հրապարակ» ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»«Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնականԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. BloombergՌոսսելխոզնադզորը հայտարարել է նաև հայկական միրգ–բանջարեղենի հետ կապված խնդիրների մասինԼուիս Էնրիկեն նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան Կրեմլը հերքել է Ուկրաինայում պատերшզմի վերաբերյալ վերջնաժամկետի մասին հաղորդումներըՀորմուզով անցումը պետք է լինի անվճար, հարստացված ուրանն էլ դուրս բերվի Իրանից. ԹրամփՄայքլ Ջեքսոնի՝ 2005 թվականի դատավարության մանրամասները՝ Netflix-ի նոր վավերագրական ֆիլմումՄյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինKAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար
Ամենադիտված