ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. TRIPP–ի համաձայնագիրը ազդանշան է ուղարկում Թեհրանին և վտանգի է ենթարկում Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ստորագրված TRIPP նախագծի շրջանակային համաձայնագիրը նպատակ ունի ազդանշան ուղարկել Թեհրանին, հաղորդել է «Սպուտնիկ Արմենիան», գրում է ritmeurasia.ru–ն։

Նրա կարծիքով, փաստաթուղթը ցույց է տալիս Իրանին, որ հայ-իրանական սահմանը նույնպես կընկնի ԱՄՆ վերահսկողության տակ։

Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ ստորագրումը այս պահին՝ Իրանում անկայունության պայմաններում, պատահական չէ։ «Նրանք, ըստ էության, Թեհրանին ասում են. եթե դուք կարծում եք, որ կարող եք խաղաղ ապրել ձեր տարածաշրջանում, դա տեղի չի ունենա», - ասել է քաղաքագետը։

Նա նաև մտահոգություն է հայտնել համաձայնագրի պայմանների վերաբերյալ, որոնց համաձայն Հայաստանը զիջում է իր 76% բաժնեմասը, իսկ սահմանային վերահսկողությունը կարող են իրականացնել օտարերկրյա օպերատորները օգտագործելով «առջևի գրասենյակ-հետևի գրասենյակ» մոդելը։ Սա, նրա խոսքով, ռիսկեր է ստեղծում, այդ թվում ադրբեջանական ռազմական բեռների հնարավոր տարանցման առումով, ինչը սպառնում է Իրանին։

Փորձագետը նշել է, որ փաստաթուղթը սպառնալիք է ներկայացնում նաև Հայաստանի համար իր տարածքը վերածելով համաշխարհային ուժերի միջև բախման ասպարեզ։ Մաթևոսյանը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս Թուրքիայի միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման վրա ենթադրելով, որ այն կարող է կապված լինել Ղարաբաղում կռված վարձկանների Սիրիա վերադարձի հետ։ Նա կարծում է, որ այս քայլը տեղավորվում է Բաքվի նախընտրական տրամաբանության մեջ, որը Հայաստանի ղեկավարությանը դիտարկում է որպես ժամանակավոր «բիզնես նախագիծ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular