ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ երջանկությունը՞. Փաշինյանը կոչ է անում Ռուսաստանին հնարավորինս շուտ վերանորոգել Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղիները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է Ռուսաստանին հնարավորինս շուտ սկսել հանրապետությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապող երկաթուղային հիմնական հատվածների վերանորոգումը, գրում է bloknot.ru–ն։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Փաշինյանը նաև ասել է լրագրողներին, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում դեռևս դեկտեմբերին։ «Ես խնդրել եմ իմ ռուս գործընկերներին շտապ իրականացնել Երասխից մինչև Նախիջևան և Ախուրիկ գյուղից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածի լիարժեք վերականգնումը», - ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը նաև պլանավորում է խնդրել Ռուսաստանի կառավարությանը վերականգնել Հայաստանի Իջևան քաղաքից մինչև Ղազախ երկաթուղին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները փոխանցվել են «Ռուսական երկաթուղիներ» դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին կոնցեսիոն կառավարման։ Համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանի պնդումը պատահական չէ։ Չի կարելի բացառել, որ վարչապետը մտադիր է երկաթուղային հատվածները վերանորոգել ռուսական միջոցներով, ապա ազգայնացնել դրանք։ Նա նման կերպ վարվեց նաև ռուս գործարար Սամվել Կարապետյանի բիզնեսի հետ, որին ազգայնացման պատրվակով բանտարկեց և բռնագրավեց նրա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ 
Համացանցի օգտատերերը չեն կարողանում զսպել իրենց վրդովմունքը։ «Սա այն է, ինչ կոչվում է երկրորդ երջանկություն՝ անամոթությունը», - մեկնաբանել է Եվգենի Արեֆևը,–և ինչո՞ւ է Ռուսաստանին դա պետք»։ «Հայաստանի ղեկավարությունը լիովին ընդունակ է քանդելու, բայց ուրիշները պետք է վերանորոգեն», - գրել է «Կոմսոմոլեց» անունով օգտատերը։ «Փաշինյան, դու պետք է Մակրոնից գումար խնդրիս վերանորոգման համար», - առաջարկել է Լեոնիդ Շկապը։ «Երբ Փաշինյանը ուժերը սպառի, հայերը կշտապեն Ռուսաստան՝ անվտանգության համար։ Գուցե ժամանակն է վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի հետ», - կիսվել է Վալերի Ֆեդորովը։

«Ինչ-որ չափով տարօրինակ է. Ադրբեջանին, Թուրքիային և Հայաստանին դա պետք է, բայց Ռուսաստանը պետք է անի», - գրում է «Պապա Կառլոն»։ «Ռուսաստանը երկաթուղին կվերականգնի իր սեփական միջոցներով, մինչդեռ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ռազմական պարագաներ կտեղափոխեն առաջ-ետ», - պնդել է Ինդիրա Գոլիկովան: Ինչպես պարզել է «Իշխանություն» հրատարակությունը, Փաշինյանը հեշտությամբ է գումար գտնում հավատարիմ պաշտոնյաների և ծառայողների, այդ թվում կողմնակալ լրագրողների համար բոնուսների համար: Հրատարակությունը հայտնաբերել է մի գաղտնի փաստաթուղթ, որը բացահայտում է, որ հիմնական գերատեսչությունների (ֆինանսների, պաշտպանության, առողջապահության և տնտեսության) նախարարները, իրենց 13-րդ աշխատավարձից բացի, ստացել են ընդհանուր առմամբ 18000 դոլարի բոնուսներ: Փոխնախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին նույնպես բոնուսներ են տրվել: Պետական բյուջեից բոնուսների ֆոնդին հատկացվել է ընդհանուր առմամբ 3 միլիարդ դրամ (մոտավորապես 7,8 միլիոն դոլար): Հրատարակությունը նշել է, որ պաշտոնյաներին Նոր տարվա համար «առատորեն պարգևատրելու» որոշումը կայացվել է աղքատության աճի և գների աճի ֆոնին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular