ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում ցուցարարները օրեր շարունակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար, մեքենաներ այրելու համար՝ գրեթե 1500 դոլար, իսկ ոստիկանական բաժանմունքները հրկիզելու համար՝ մոտ 500 դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։

«Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմը (խմբ․՝ նկատի ունի Իսրայելը) և նրանց որոշ դաշնակիցներ ստեղծել են կենտրոն՝ անջատողականներին և ահաբեկիչներին օգնելու համար։ Նրանք նույնիսկ սահմանել են Իրանում ավերածությունների համար փոխհատուցում», – ասել է նախարարը՝ մեջբերելով նշված գումարային տվյալները։

Ազիզ Նասիրզադեի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակող ընկերությունը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը մի քանի շաբաթ ցնցած ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից», որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների և իրավապահների վրա։ «Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է նա։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ «ահաբեկիչների» նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Արաղչին կատարվածի համար մեղադրել է Իսրայելին՝ նշելով, որ տեղի ունեցածն իսրայելական ծրագրի մաս է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular