ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոhեր, ձերբակալություններ և լարվածություն․ ի՞նչ է տեղի ունենում Իրանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում, արդեն մի քանի շաբաթ է, չեն դադարում զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք սկիզբ են առել երկրի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին։ 2025 թվականի դեկտեմբերի 28-ին մեկնարկած բողոքի ալիքը սկզբնական շրջանում կրում էր սոցիալական բնույթ, սակայն կարճ ժամանակում վերածվեց համազգային շարժման՝ ընդգրկելով երկրի տասնյակ քաղաքներ և հազարավոր քաղաքացիներ։

Բողոքի ցույցերի հիմնական պատճառը Իրանի ազգային արժույթի՝ կտրուկ արժեզրկումն է, որն ուղեկցվեց բարձր գնաճով, աշխատավարձերի և կենսամակարդակի անկմամբ։ Տնտեսական այս ծանր իրավիճակը խորացրեց հասարակության դժգոհությունը, և հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոցներ՝ պահանջելով գների նվազեցում, սոցիալական պայմանների բարելավում և իշխանությունների կողմից հստակ լուծումներ։ Օրերի ընթացքում բողոքի ցույցերը տարածվեցին ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև երկրի մարզերում՝ վերածվելով լայնամաշտաբ բախումների։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 646-ը, որոնցից շուրջ 50-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձիք և անչափահասներ։ Միաժամանակ հաղորդվում է ավելի քան 10.000 ձերբակալվածների մասին։ Պաշտոնական աղբյուրները կամ չեն հաստատում այս թվերը, կամ ներկայացնում են զգալիորեն ավելի ցածր տվյալներ։ Երկրում կատարվող իրավիճակի վերաբերյալ անկախ տեղեկատվության ստացումը զգալիորեն բարդացել է, քանի որ Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետ կապը և արտաքին հաղորդակցությունը՝փորձելով կանխել տեսանյութերի և տեղեկությունների արտահոսքը երկրից։ Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և բողոքի շարժումը որակում է որպես արտաքին ուժերի կողմից հրահրված։

Իրանի նախագահ Մասութ Փեզեշքյանը հայտարարել է, որ կառավարությունը կենտրոնացած է հանրության մտահոգությունները հասցեագրելու վրա։ Նրա խոսքով՝ իրանցիների պահանջները «խելամիտ են», սակայն դա չի արդարացնում խռովություններն ու անկարգությունները։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք են ստացել միջազգային հանրության շրջանում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ հայտարարելով, որ Իսրայելը դատապարտում է քաղաքացիական անձանց սպանությունները։

Ցուցարարների մահվան դեպքերի առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Իր հայտարարության մեջ նա նշել է․ «Ցնցված եմ հաղորդագրություններից, վերջին օրերին Իրանի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և չափից շատ մեծ ուժի կիրառման մասին, ինչը հանգեցրել է զոհերի և վիրավորների։ Կոչ եմ անում Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ ուժի անհարկի կամ անհամաչափ կիրառումից»։ 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու մի շարք երկրներ կոչ են անում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին և թույլ տալ տեղեկատվության ազատ հոսքը։  Չնայած ուժային ճնշումներին՝ բողոքի գործողությունները ամբողջությամբ չեն դադարել։ Այսօր Իրանի տարբեր քաղաքներում շարունակվում են առանձին հավաքներ, գործադուլներ և քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ։

Ցուցարարները շարունակում են բարձրաձայնել ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական պահանջներ՝ քննադատելով իշխանությունների կառավարման մեթոդներն ու սահմանափակումները։ Իրանում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ հետագա զարգացումները՝ անկանխատեսելի։ Տնտեսական խնդիրների չլուծված լինելու պայմաններում բողոքի ալիքի ամբողջական մարում դեռևս չի նկատվում, իսկ միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular