ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ մթերքներ են արգելված ու թույլատրված մանկապարտեզներում հունվարի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 1-ից գործում է ՀՀ առողջապահության նախարարի՝ 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանը, որով հաստատվել է «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» նորմատիվը։

Այս նորմատիվով մանկապարտեզներում երեխաների սնուցման կազմակերպման մեջ առանցքային փոփոխություններ են եղել։

Թեյը, սուրճը, շոկոլադը, ն կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք արգելված են, այդ թվում՝ թեյը։

Արգելված են նաև էներգետիկ ըմպելիքները, գազավորված ըմպելիքները՝ ավելացված շաքարով։

Թույլատրված ըմպելիքներ են՝ խմելու ջուր, կաթ, մրգային հյութ կամ կոմպոտ՝ մինչև 5 գրամ ավելացված շաքարով, կակաո՝ մինչև 5 գրամ շաքարով։

Կրեմային տորթերը, հրուշակեղենը նույնպես արգելված են, այդ թվում՝ շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք, պաղպաղակ, ժելե, կարամել, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք։

Թույլատրվում են միայն ոչ կրեմային խմորեղեններ՝ առավելագույնը երկու չափաբաժին շաբաթական։

Խստորեն արգելված են տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)։ Հրամանում կոնկրետ նշված են՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս։ Թույլատրված են միայն եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները։

Արգելված են նաև՝ մարգարին,տրանսճարպեր, սպրեդ, մասամբ հիդրոգենացված ճարպ կամ յուղ։ Թույլատրվում է կաթնաշոռ, բայց միայն թխած։ Արգելված են՝ տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ և կաթնաշոռ՝ չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ։ 33-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ «կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո՝ թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով»։

Երշիկեղենը, բաստուրման, խաշը նույնպես արգելված են։ 21-րդ կետը սահմանում է սննդային անվտանգության պատճառով արգելված մթերքերի ցանկ՝
երշիկեղեն (22-րդ ենթակետ),
հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ՝ բաստուրմա, սուջուխ,
դոնդողածածկ խոհարարական արտադրանք (մսի և ձկան), խաշ,
մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ,
մակարոն՝ աղացած մսով,
թերխաշ և հում ձու։

Սունկը, գետնանուշը, ծիրանի կորիզի միջուկ, մաստակը արգելված են։ Արգելված են քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ։ «Աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում»։ 

3-6 տարեկան երեխաներին տրամադրվում է անյուղ կամ ցածր՝ առավելագույնը 2,5% յուղայնությամբ կաթ՝ ամեն օր, իսկ 1-2 տարեկաններին՝ անարատ կաթ։ Կաթ պետք է օգտագործվի առանց ջերմային մշակման (եռացման)։

Թույլատրվում են՝
մրգային հյութ կամ կոմպոտ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ,
յոգուրտ՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի,
կակաո՝ ոչ ավելի, քան 5 գրամ ավելացված շաքարի։

Ամբողջահատիկի պարտադիր օգտագործում՝

ամբողջահատիկից պատրաստված հաց՝ շաբաթական առնվազն մեկ օր,
ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար)՝ շաբաթական առնվազն 2 անգամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular