ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են Դավիթաշենի նախկին թաղապետին ՔՊ վարչություն «կանչել». մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության նիստին են կանչել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանին:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական ցուցակը հաստատելուց հետո անեցել են տարբեր վարչական շրջաններում ՔՊ խորհուրդների ձևավորմանը:

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մի քանի օր առաջ Ռոման Համբարձումյանը ընտրվել է Դավիթաշեն վարչական շրջանի ՔՊ խորհրդի նախագահը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ վարչություն են կանչել Համբարձումյանին, որպեսզի հասկանան, թե ինչ տրամադրություններ են Դավիթաշեն վարչական շրջանում ՔՊ-ի հետ կապված:

Ռոման Համբարձումյանն էլ զեկուցել է, որ ամեն բան վերահսկողության տակ է:

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հուլիսին Դավիթաշենի վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանն հունվարին աղմկահարույց պատմության մեջ էր ընկել։ Նրա վրա կրակել էին եւ ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով: Նշենք, որ Համբարձումյանը Դավիթաշենում հայտնի է իր վատ բարքերով, քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքով:

Հավելենք,որ դեռևս 2023 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։

Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular