ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Լուկաշենկոյին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում, քաշի կորստի դեղամիջոց․ WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթրիքի և օղու շուրջ քննարկել է 250 բանտարկյալների ազատ արձակումը և քաշի կորստի դեղամիջոցները, գրել է «The Wall Street Journal»-ը։

Հրապարակման համաձայն՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի և Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ զրույցը վերածվել է քաշի կորստի թեմայի։ Ամերիկացի դեսպանը հիշատակել է Zepbound դեղամիջոցը և անմիջապես ընթրիքի և օղու շուրջ հանձնել արտադրողի գրքույկը։

WSJ-ը նշել է, որ այս շփումներից հետո Բելառուսը ազատ է արձակել տարբեր երկրներից ավելի քան 250 բանտարկյալների, իսկ ԱՄՆ-ն, ի պատասխան, մասամբ գնացել է  պատժամիջոցներին մեղմացման, այդ թվում՝ տնտեսական օգնություն ցուցաբերել Մինսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular