ԱՄՆ-ն Լուկաշենկոյին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում, քաշի կորստի դեղամիջոց․ WSJ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընթրիքի և օղու շուրջ քննարկել է 250 բանտարկյալների ազատ արձակումը և քաշի կորստի դեղամիջոցները, գրել է «The Wall Street Journal»-ը։
Հրապարակման համաձայն՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի և Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական բանակցությունների ժամանակ զրույցը վերածվել է քաշի կորստի թեմայի։ Ամերիկացի դեսպանը հիշատակել է Zepbound դեղամիջոցը և անմիջապես ընթրիքի և օղու շուրջ հանձնել արտադրողի գրքույկը։
WSJ-ը նշել է, որ այս շփումներից հետո Բելառուսը ազատ է արձակել տարբեր երկրներից ավելի քան 250 բանտարկյալների, իսկ ԱՄՆ-ն, ի պատասխան, մասամբ գնացել է պատժամիջոցներին մեղմացման, այդ թվում՝ տնտեսական օգնություն ցուցաբերել Մինսկին։