ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեյվայ Թան. Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կովկասն աշխարհաքաղաքական առումով շատ շահավետ դիրք ունեցող տարածաշրջան է, ուստի Չինաստանը «Մետաքսի ճանապարհի» երկայնքով գործընկերներ է փնտրում ինչպես հարավում, այնպես էլ Եվրոպայում, գրում է ok.ru–ն։ 

Նման կարծիք է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» երևանյան միջազգային գիտաժողովում հայտնել Հոնկոնգի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Խեյվայ Թանը անդրադառնալով այն հարցրին, թե արդյո՞ք Չինաստանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ մեծացել է ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:

Չինացի պրոֆեսորի համոզմամբ Կովկասը, Ռուսաստանը, Միջերկրածովյան ավազանը, Կենտրոնական Ասիան Չինաստանի բնական գործընկերներն են։ Ավելին, նշված տարածաշրջաններն ունեն բնական ռեսուրսներ, որոնք Չինաստանում բացակայում են, մինչդեռ Չինաստանն իր հերթին ունի առաջադեմ տեխնոլոգիաներ և արտադրություն։

Ըստ պրոֆեսորի Չինաստանը պատրաստ է անել ավելին, քան պարզապես ապրանքներ վաճառելը, նա նաև պատրաստ է ներմուծել տեխնոլոգիաներ և մարդկային կապիտալ։

 «Հաշվի առնելով իր տարածքի և բնակչության փոքր չափերը Հայաստանը պետք է ընտրի տնտեսական համագործակցության ճիշտ ոլորտներ։ Ինչ վերաբերում է արհեստական ​​բանականությանը, ապա դա լավ ընտրություն է։ Սակայն անհրաժեշտ են անխափան մատակարարման շղթաներ և զարգացած էկոհամակարգ։ Պետք է հաշվի առնել այնպիսի ուժեղ կողմերը, ինչպիսիք են մարդկային կապիտալը և բնական ռեսուրսները, հետևաբար, արհեստական ​​բանականությունը դառնում է ակնհայտ ընտրություն։ Բոլոր այն երկրները, որտեղ հանքարդյունաբերությունը ավանդաբար եղել է առաջատար տնտեսական ոլորտ, պետք է դիտարկի դիվերսիֆիկացումը՝ ավանդականից կանաչ էներգիայի անցնելու առումով։ Հայաստանի համար դա նաև կարող է լինել տնտեսական զարգացման հիմնական բաղադրիչ»,- նկատել է Խեյվայ Թանը։

Ըստ նրա համաշխարհային տնտեսությունն այսօր բազմաթիվ հնարավորություններ է առաջարկում, որոնցից երկրները պետք է օգտվեն։ «Հայաստանն աշխարհագրորեն շատ լավ է դիրքավորված։ Հարավում Մերձավոր Արևելքն է, որը նույնպես օգտվել է աշխարհաքաղաքական փոփոխություններից, իսկ հյուսիսում Ռուսաստանն է, որը վերաուղղորդել է իր արտահանումը: Հայաստանը կարող է օգտվել դրանից հաշվի առնելով իր տաղանդավոր կադրերի առավելությունները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներում»,- ասել է Խեյվայ Թանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular