ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն կրկնօրինակում է նախկինների արատավոր բարքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրենքի գերակայությունից ու հավասարությունից խոսող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» և Նիկոլ Փաշինյանը շարունակում են օգտվել պաշտոնի ընձեռնած հնարավորություններից և բավականին խոշոր նվերներ են ստանում։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ըստ «Հետքի», տուն է գնել շուկայականից անհամեմատ էժան գնով։ Կառուցապատող ընկերությունը Կոնջարյանին տունը վաճառել է 21 միլիոն դրամով պակաս։ Իր հայտարարագրում քպականը նշել է, որ տունը գնել է հիփոթեքով 54 միլիոն դոլարով, մինչդեռ շինարարական ընկերությունից հետաքննող լրագրողին բոլորովին այլ թիվ են հասել՝ մոտ 75 միլիոն դրամ։

Կոնջորյանն այսօր արդարանում է, թե տունը գնել է կառուցապատման ընթացքում, և այդ ժամանակ անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է եղել, քան կառուցման ավարտից հետո, մինչդեռ մինչ այդ «Հետքին» հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։ Կոնջորյանի ասածն այս իմաստով որոշակիորեն տրամաբանական է, բայց այն, որ գործող իշխանությունները և նրանց տարբեր ներկայացուցիչներ, որ նախկինում նույնիսկ մեկ շիշ գարեջուր գնելու գումար չունեին, իշխանության գալուց հետո կարողանում են բավական բարձր արժեքով տներ, բնակարաններ, մեքենաներ ձեռք բերել, արդեն իսկ փաստ է։ Նրանց աշխատավարձերը որևէ կերպ չեն համապատասխանում իրենց կատարած ծախսերին։

Ի դեպ, նույն բանի մեջ մեղադրում էին նախկիններին, բայց թերևս կարելի է նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը», եթե նախկիններին չի էլ գերազանցել, ապա առնվազն հետ չի մնում պաշտոնեական դիրքի չարաշահումներից, այն սեփական հարստացման համար օգտագործելուց։ Իսկ Փաշինյանի հռչակած 3 միլիոն վարչապետերը շարունակում են ապրել ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Փաստացի 2018 թվականի իշխանափոխությունը, որ գործող իշխանությունը «ոչ բռնի թավշյա հեղափոխություն» է անվանում, տեղի ունեցավ ընդամենը մեկ բանի համար, որպեսզի մի խումբ լավ ապրող մարդկանց փոխարինի մեկ այլ խումբ, որը ևս սկսի լավ ապրել, իսկ քաղաքացին որևէ դրական փոփոխություն իր կյանքում չի էլ տեսել։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular