ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշտանգում փաշինյանական ձևով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները, ձերբակալելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, նրանց նաև խոշտանգում են բանտերում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի։ Այսպիսի եզրահանգման են եկել Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բժիշկները։

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը բարձրաձայնել էր այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից, ինչից հետո արդարադատության նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե համապատասխան դիմում չեն ստացել, մինչդեռ պարզում է, որ Միքայել Աջապահյանի փաստաբաններն առնվազն 3 դիմում են ներկայացրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն», ընդ որում, դեռևս հոկտեմբերի 6-ին, ապա նոյեմբերի 6-ին և 10-ին։ Նոյեմբերի 28-ին էլ պատասխան են ստացել, որով սրբազանին առաջարկում են վիրահատվել պետության միջոցներով, մինչդեռ Միքայել Աջապահյանը դիմել էր իրեն «Իզմիրլյան» կենտրոն տեղափոխելու և իր միջոցներով ավելի որակյալ վիրահատություն իրականացնելու։

Ըստ էության, թե արդարադատության նախարարի հայտարարությունը և թե դրանից հետո իշխանությունների պատասխանը վկայում են, որ գործող իշխանություններն ամեն ինչ փորձելու են անել վնասելու սրբազաններին, նույնիսկ անազատության մեջ վտանգելու նրանց առողջությունը, քանի որ ռեալ վտանգ են տեսնում Միքայել սրբազանի և մյուս կալանավորված ու դեռևս չկալանավորված եպիսկոպոսների գործունեությունից։ Հենց սա է, որ վկայում է Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության փաստը, ինչպես նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը առաջանցիկ տեմպերով սլանում է դեպի բռնապետություն՝ այդ ճանապարհին փորձելով հեռացնել իր բոլոր ընդդիմախոսներին։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular