ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փարիզի Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների գրադարանում տեղի ունեցած ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր, հաղորդում է CBS News-ը։

Թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը նշել է, որ խոսքը՝ եգիպտագիտության ոլորտի մասնագիտական ամսագրերի և հետազոտական նյութերի մասին է, որոնք օգտագործվում էին գիտնականների կողմից։ Այդ աշխատությունները թվագրվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։

Լուվրի ներկայացուցիչը շեշտել է, որ թանգարանի եզակի և անփոխարինելի գրքերը չեն տուժել։ Վնասված փաստաթղթերը նախատեսվում է լիովին չորացնել, ուղարկել վերականգնման, իսկ վերանորոգումից հետո դրանք կվերադառնան գրադարանի շագանակագույն դարակաշարերը։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ արտահոսքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, իսկ այժմ թանգարանը պաշտոնապես հաստատել է միջադեպի փաստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular