Լուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների գրադարանում տեղի ունեցած ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր, հաղորդում է CBS News-ը։
Թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը նշել է, որ խոսքը՝ եգիպտագիտության ոլորտի մասնագիտական ամսագրերի և հետազոտական նյութերի մասին է, որոնք օգտագործվում էին գիտնականների կողմից։ Այդ աշխատությունները թվագրվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Լուվրի ներկայացուցիչը շեշտել է, որ թանգարանի եզակի և անփոխարինելի գրքերը չեն տուժել։ Վնասված փաստաթղթերը նախատեսվում է լիովին չորացնել, ուղարկել վերականգնման, իսկ վերանորոգումից հետո դրանք կվերադառնան գրադարանի շագանակագույն դարակաշարերը։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ արտահոսքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, իսկ այժմ թանգարանը պաշտոնապես հաստատել է միջադեպի փաստը։