ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարեք Ռուսաստանի դեմ «մինչև վերջին հայը». Կալլասը քաղաքական թակարդ է դրել Փաշինյանի համար. Ի՞նչ կանի Երևանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էստոնացի քաղաքական գործիչ Կայա Կալլասը վերջերս կոչ է արել Հայաստանին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նա ընդունել է այն, որ նման որոշումը դժվար է, բայց բացահայտորեն առաջարկել է Երևանին կատարել այդ քայլը և տանելի բեռը՝ հանուն «եվրոպական ընտրության»։ Պարզ ասած ասվել է. պայքարեք Ռուսաստանի դեմ մինչև Կովկասի վերջին հայը, գրում է tsargrad.tv–ն։

Այս առաջարկը կարող է գայթակղիչ թվալ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկիրը ԵՄ-ին ցանկացած գնով ինտեգրելու ցանկության ֆոնին։ Սակայն դրա իրականացմանը խոչընդոտում է մի կարևոր հանգամանք. հաջորդ տարվա հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքում Փաշինյանը, մի շարք պատճառներով, կարող է կորցնել խորհրդարանում իր մեծամասնությունը և, հետևաբար, պաշտոնը։

Ներկայումս իրավիճակը տրամագծորեն հակառակն է։ Հայաստանը արդյունավետորեն օգնում է Ռուսաստանին շրջանցել եվրոպական պատժամիջոցները, որոշ գնահատականներով, երկու երկրների միջև առևտուրը 2022 թվականից ի վեր հնգապատկվել է: Նոր համաշխարհային պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը ակտիվորեն ներմուծել է ոչ միայն նավթ և գազ Ռուսաստանից, այլ նաև թանկարժեք մետաղներ և ադամանդներ: Հայաստանն, իր հերթին, միկրոչիպեր և համակարգչային սարքավորումներ է արտահանում Ռուսաստան, և այդ առևտրից ստացված շահույթը մնում է Հայաստանի տնտեսությունում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կզրկի Հայաստանին ոչ միայն այդ եկամուտից, այլ նաև էժան ռուսական էներգետիկ ռեսուրսներին հասանելիությունից:

Քաղաքական ինտրիգներից հոգնած հայ ընտրողների համար տնտեսական բարեկեցությունը հաճախ առաջնահերթություն է, իսկ ռուսական շուկայից հեռանալը զգալիորեն կազդի նրանց դրամապանակների վրա: Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այդ կորուստները, ինչպես դա հստակ երևում է Վրաստանի դեպքում:

Հետևաբար, հավանական է, որ Հայաստանի իշխանությունները պատժամիջոցների վերաբերյալ որոշումը հետաձգեն առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները՝ վերջնական ընտրությունը թողնելով հենց ընտրողներին։

Ապրիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց օրենք, որը արտացոլում է երկրի՝ Եվրամիությանը միանալու մտադրությունը։ Այդ փաստաթուղթը նախկինում հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից, չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ի կողմից անդամակցության պաշտոնական առաջարկ չէր ներկայացվել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունվարին հայտարարել էր, որ Մոսկվան այդ օրինագծի քննարկումը Հայաստանում դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու սկզբի ազդանշան։ Հետևաբար, Ռուսաստանը կվերանայի իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հաշվի առնելով դա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular