ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ

ՄՇԱԿՈՒՅԹ

17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Տոնաշեն բնակավայրի մոտ՝ այժմ բռնազավթված Ադրբեջանի կողմից, ենթարկվել է վնասման։ 2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ) համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաև 1888 թ․ վերականգնում։

Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, աղավաղումն ու յուրացումն Արցախի բռնազավթված տարածքներում այլևս չի կարող դիտարկվել որպես անփութության դրսևորում կամ ռազմական գործողությունների երկրորդական հետևանք։ Այն ձևավորում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնարար առանցքը, որն իրականացվում է հաստատուն, ավտորիտար կառավարման համակարգի կողմից՝ բազմիցս դրսևորելով բացահայտ թշնամանք պատմական փաստերի, մշակութային բազմազանության և միջազգային իրավակարգի նկատմամբ։

Տեղի ունեցող գործընթացները կանխամտածված, երկարաժամկետ և համակարգային պետական դոկտրինի դրսևորումներ են, որոնք ուղղված են հայկական մշակութային հետքի լիարժեք վերացմանը։ Եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, արձանագրությունների, ամբողջական բնակավայրերի ու բնակելի թաղամասերի ոչնչացումը, պատմաճարտարապետական հուշարձանների «վերագրումները», դրանց գործառույթների փոփոխությունը, մշակութային ժառանգության յուրացումը, ինչպես նաև ամբողջական պատմական լանդշաֆտների պետական վերահսկողությամբ «վերակառուցումը» ներկայացնում են այն քաղաքականությունը, որը գիտնականների, գիտական կենտրոնների և մասնագիտացված իրավապաշտպան կառույցների կողմից հաճախ բնութագրվում է որպես համակարգված մշակութային ցեղասպանություն՝ ուղղված բնիկ հայկական քաղաքակրթական ներկայության վերացմանը իր պատմաաշխարհագրական միջավայրից։

Հայկական ժառանգության ջնջման գործընթացով Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերացնել այն նյութական և փաստագրական շերտերը, որոնք վկայում են տարածաշրջանում հայերի տեղաբնիկության մասին։ Սա ոչ միայն պատմության կեղծման փորձ է, այլև տարածքային հավակնությունների հաստատման մեխանիզմ՝ մշակութային փաստերի ֆիզիկական ոչնչացման միջոցով։ Այդ քաղաքականությունը վերածվում է ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալացված գործառույթի՝ իշխանական վերահսկողության և գաղափարական գերակայության ապահովման նպատակով, ինչը բացահայտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

Այս քաղաքականությամբ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե որպես տարածաշրջանի բազմաշերտ ժառանգության պատասխանատու պահպանող, այլ՝ որպես մարդկության համընդհանուր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ թշնամաբար գործող միավոր։ Փոխանակ դառնալու մշակութային միջավայրի պահպանման և գիտական ուսումնասիրության երաշխավոր, այն գործում է քաղաքակրթական արժեքների դեմ՝ քանդելով, յուրացնելով ու կեղծելով այն պատմական վկայությունները, որոնք հակասում են իր պաշտոնական նարատիվներին։

Հայկական պատմական նյութական հուշարձանների համակարգային վերացման, պատմության պետականորեն ուղղորդվող վերաշարադրման և ընտրյալ հիշողության պարտադրման աճող միտումները վկայում են մի հստակ գաղափարական կառուցվածքի մասին՝ վերացնել աշխարհաքաղաքականորեն «անցանկալի» մշակույթը՝ վերացնելով դրա նյութական հիշողությունը։

Այս դոկտրինը, որն իրականացվում է վարչական կարգավորումներով, զինված բռնազավթմամբ, պետական քարոզչությամբ և մշակութային ժառանգության մեթոդական ոչնչացմամբ, ներկայանում է որպես ժամանակակից մշակութային հալածանքի ամենաարտահայտիչ օրինակներից մեկը։ Այն բնորոշում է ռազմաքաղաքական կառավարման համակարգի խորքային արժեհամակարգային քայքայում, որը մշակութային հիշողությունը դիտարկում է որպես վերացման ենթակա խոչընդոտ, այլ ոչ թե պահպանելի համամարդկային արժեք։

Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի համարժեք և արդյունավետ քայլեր, ապա վտանգի տակ կդրվի մի ամբողջ պատմական-քաղաքակրթական ժառանգություն, որն ունի համամարդկային արժեք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular