Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանցիները վնասել են Արցախի Սուրբ Ամենափրկիչ Վանքը․ մանրամասներ

ՄՇԱԿՈՒՅԹ

17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Տոնաշեն բնակավայրի մոտ՝ այժմ բռնազավթված Ադրբեջանի կողմից, ենթարկվել է վնասման։ 2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ) համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաև 1888 թ․ վերականգնում։

Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է. «Հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, աղավաղումն ու յուրացումն Արցախի բռնազավթված տարածքներում այլևս չի կարող դիտարկվել որպես անփութության դրսևորում կամ ռազմական գործողությունների երկրորդական հետևանք։ Այն ձևավորում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնարար առանցքը, որն իրականացվում է հաստատուն, ավտորիտար կառավարման համակարգի կողմից՝ բազմիցս դրսևորելով բացահայտ թշնամանք պատմական փաստերի, մշակութային բազմազանության և միջազգային իրավակարգի նկատմամբ։

Տեղի ունեցող գործընթացները կանխամտածված, երկարաժամկետ և համակարգային պետական դոկտրինի դրսևորումներ են, որոնք ուղղված են հայկական մշակութային հետքի լիարժեք վերացմանը։ Եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, արձանագրությունների, ամբողջական բնակավայրերի ու բնակելի թաղամասերի ոչնչացումը, պատմաճարտարապետական հուշարձանների «վերագրումները», դրանց գործառույթների փոփոխությունը, մշակութային ժառանգության յուրացումը, ինչպես նաև ամբողջական պատմական լանդշաֆտների պետական վերահսկողությամբ «վերակառուցումը» ներկայացնում են այն քաղաքականությունը, որը գիտնականների, գիտական կենտրոնների և մասնագիտացված իրավապաշտպան կառույցների կողմից հաճախ բնութագրվում է որպես համակարգված մշակութային ցեղասպանություն՝ ուղղված բնիկ հայկական քաղաքակրթական ներկայության վերացմանը իր պատմաաշխարհագրական միջավայրից։

Հայկական ժառանգության ջնջման գործընթացով Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերացնել այն նյութական և փաստագրական շերտերը, որոնք վկայում են տարածաշրջանում հայերի տեղաբնիկության մասին։ Սա ոչ միայն պատմության կեղծման փորձ է, այլև տարածքային հավակնությունների հաստատման մեխանիզմ՝ մշակութային փաստերի ֆիզիկական ոչնչացման միջոցով։ Այդ քաղաքականությունը վերածվում է ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալացված գործառույթի՝ իշխանական վերահսկողության և գաղափարական գերակայության ապահովման նպատակով, ինչը բացահայտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

Այս քաղաքականությամբ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե որպես տարածաշրջանի բազմաշերտ ժառանգության պատասխանատու պահպանող, այլ՝ որպես մարդկության համընդհանուր մշակութային հարուստ ժառանգության նկատմամբ թշնամաբար գործող միավոր։ Փոխանակ դառնալու մշակութային միջավայրի պահպանման և գիտական ուսումնասիրության երաշխավոր, այն գործում է քաղաքակրթական արժեքների դեմ՝ քանդելով, յուրացնելով ու կեղծելով այն պատմական վկայությունները, որոնք հակասում են իր պաշտոնական նարատիվներին։

Հայկական պատմական նյութական հուշարձանների համակարգային վերացման, պատմության պետականորեն ուղղորդվող վերաշարադրման և ընտրյալ հիշողության պարտադրման աճող միտումները վկայում են մի հստակ գաղափարական կառուցվածքի մասին՝ վերացնել աշխարհաքաղաքականորեն «անցանկալի» մշակույթը՝ վերացնելով դրա նյութական հիշողությունը։

Այս դոկտրինը, որն իրականացվում է վարչական կարգավորումներով, զինված բռնազավթմամբ, պետական քարոզչությամբ և մշակութային ժառանգության մեթոդական ոչնչացմամբ, ներկայանում է որպես ժամանակակից մշակութային հալածանքի ամենաարտահայտիչ օրինակներից մեկը։ Այն բնորոշում է ռազմաքաղաքական կառավարման համակարգի խորքային արժեհամակարգային քայքայում, որը մշակութային հիշողությունը դիտարկում է որպես վերացման ենթակա խոչընդոտ, այլ ոչ թե պահպանելի համամարդկային արժեք։

Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի համարժեք և արդյունավետ քայլեր, ապա վտանգի տակ կդրվի մի ամբողջ պատմական-քաղաքակրթական ժառանգություն, որն ունի համամարդկային արժեք»։

Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը
Ամենադիտված