ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մնացել է Քի Վեսթի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումը և իշխանության հետագա արդարացումները վկայում են, որ Փաշինյանն ու իր թիմակիցները չեն կարողանում դուրս գալ իրենց արածի պատասխանատվության տակից։ Տարիներ շարունակ գործող իշխանությունները նախկիններին ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը մեղադրել են Մեղրին հանձնելու, Քի Վեսթի փաստաթղթին համաձայնություն տալու մեջ, մինչդեռ հենց խորհրդարանում ինքը՝ Փաշինյանը, երեկ հայտարարել է, թե Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա։ Ու ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ինչու կառավարությունը բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը հրապարակելիս Քի Վեսթի փաստաթուղթը չի հրապարակել, Փաշինյանը տարօրինակ ու անհեթեթ մի պատասխան է տվել։

«Ես շատ մտածել եմ, թե ինչո՞ւ չկա, և իմ պատասխանը մեկն է՝ որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները։ Ուրիշ բացատրություն չկա», - ասել է Փաշինյանը։ Ավելին, դիտարկմանը, թե Փաշինյանը չի հրապարակում այդ փաստաթուղթը, քանի որ դա իրեն ձեռք չի տալիս, որովհետև Քի Վեսթով Արցախը Լաչինի միջանցքով միանալու էր Հայաստանին, գործող վարչախմբի պարագլուխն ինքն է կոչ արել ընդդիմությանը հրապարակել դա, եթե ունեն Քի Վեսթի փաստաթուղթը։

Ըստ էության, տարիներ շարունակ իշխանության տարածած նարատիվները հօդս են ցնդում հենց իրենց իսկ ձեռքով և ապացուցում, որ փաշինյանական իշխանությունը ընդամենը Արցախի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը, թեզերը, նարատիվները օգտագործել է զուտ ներքաղաքական քարոզչական նպատակներով, իսկ նախկին իշխանությունների դեմ նրանց արած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պարզագույն կեղծիք և մանիպուլյացիա։ Ըստ էության, հենց սա էլ բնորոշում է գործող իշխանությունների դավաճանական էությունը։

Նոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular