ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վաշինգտոնն ու Անկարան գծում են տարածաշրջանի նոր քարտեզ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Atlantic Council»–ի և «Eurasia Center»–ի փորձագետների կողմից առաջարկված Տաջիկստանն ու Հայաստանը Թուրքական պետությունների կազմակերպությունում ընդգրկելու առաջարկը դարձել է նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության ձևավորման անսպասելի ազդանշան։ ԱՄՆ-ն և Թուրքիան, որոնց շահերը տարածաշրջանում ավելի ու ավելի են համընկնում, Թուրքական պետությունների կազմակերպության ընդլայնումը (ԹՊԿ) դիտարկում են որպես իրենց ազդեցությունը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում  մեծացնելու գործիք, գրում է eurasiatoday.ru–ն։

Այս նախաձեռնությունը ներկայացրել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Մեհմեթ Ջեյլանը։ Նրա խոսքով Թուրքիան չի առարկի, եթե Տաջիկստանը դիմի ԹՊԿ–ին որպես դիտորդ, քանի որ «այլ տարբերակ չկա, քան Տաջիկստանին խաղից դուրս չթողնելը, երբ խոսք է գնում Կենտրոնական Ասիայի մասին»։ Հիշեցնենք, որ Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքալեզու երկիրն է, ընդ որում Դուշանբեն չի էլ հայտարարել ԹՊԿ–ին միանալու իր ցանկության մասին։

Ջեյլանին աջակցել է Եվրասիա կենտրոնի հետազոտող Բրիանա Թոդը. «ԱՄՆ–ի տեսակետից, այս պահին, դա ԹՊԿ–ի բացակայող մասն է»։ Նրա կարծիքով «կապի տեսանկյունից», ԱՄՆ-ը կարիք ունի ամբողջ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ համատեղ աշխատանքի, և այդ պայմանով են ամերիկացիները պատրաստ  անմիջականորեն համագործակցել ԹՊԿ–ի հետ։

Այսպիսով, ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են։ ԹՊԿ–ն ինքը բավարար ռեսուրսներ չունի տարածաշրջանի իրավիճակի վրա էականորեն ազդելու համար։ Սակայն Թուրքիան կարող է նման ազդեցություն ունենալ երկկողմ կապերի և ԱՄՆ աջակցությամբ։ Այս ինտեգրումը նաև համապատասխանում է երկու երկրների նպատակներին, այն է զսպել Ռուսաստանին և Չինաստանին և թուլացնել Իրանին։ Տաջիկստանի և Հայաստանի ներգրավումը Թուրքական պետությունների կազմակերպությունում ԱՄՆ-ի և Թուրքիայի համար հնարավորություն է վերահսկելու և ընդլայնելու Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջով անցնող տրանսպորտային և էներգետիկ ուղիները։ Օրինակ «Թրամփի երթուղին» և Անդրկասպյան միջանցքը։ Ադրբեջանը նույնպես հատուկ դեր կխաղա ԱՄՆ-Թուրքիա համատեղ ռազմավարության մեջ որպես ազդեցիկ միջնորդ Եվրոպայի և Ասիայի միջև «տարածաշրջանային համագործակցության նոր ճարտարապետության մեջ»։ Ավելին, վերջերս հայտարարվել է, որ Ադրբեջանը միացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գագաթնաժողովին, և հիմա հերթը Հայաստանինն է։ Ավելին, Թուրքիան հայտարարել է, որ կվերացնի «Կենտրոնական Ասիա» տերմինը։ Առայժմ ​​միայն դպրոցական ծրագրից, իսկ հետո ինչպես Ալլահն ու Էրդողանը կորոշեն։ «Կենտրոնական Ասիա» տերմինի փոխարեն կօգտագործվի «Թուրքեստան» տերմինը։

Այսպիսով, Անկարան ևս մեկ քայլ է անում հետխորհրդային տարածքում նոր աշխարհաքաղաքականություն ստեղծման գործընթացում, որը ընդամենը մի քանի տարի անց կհանգեցնի նոր քաղաքական և ինտեգրացիոն նախաձեռնությունների:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular