ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հինգ տարի անց զոհվածների հստակ թիվը հայտնի չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս՝ 5 տարի, Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են հրապարակել պատերազմում զոհվածների անվանացանկը։ Նույնիսկ հրապարակված թվերը որևէ կերպ հանրության կասկածները չեն փարատում։

Կրկին այս հարցի շուրջ թեժ բանավեճեր սկսվեցին, երբ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահը ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից եղել է 3833 զոհ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ։ Ազգային ժողովի նախագահի հայտարարած թվերը ակնհայտորեն տարբերվում են Փաշինյանի, ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Քննչական կոմիտեի տարածած տեղեկություններից։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին իշխանությունները հայտարարել են, որ պատերազմում ՀՀ քաղաքացիություն ունեցող զոհերի քանակը եղել է 3781, իսկ 283-ը համարվել են անհետ կորած։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ թե՛ Ազգային ժողովի նախագահը, թե՛ իշխանությունները Արցախի զոհված քաղաքացիների թիվը չեն նշել, իսկ դա բավականին լուրջ և մեծ թիվ է կազմում։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ պատերազմում 822 արցախցի է զոհվել։ Ազգային ժողովի նախագահը իր հայտարարությունը պարզաբանել է՝ նշելով, թե այդ թիվը հրապարակել է Քննչական կոմիտեի տվյալներից ելնելով։ Ավելին՝ ասել է, որ այդ թիվը կարող է փոխվել, որովհետև դեռ 191 անհետ կորած ունենք։

Ցանկացած պարագայում ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները պատերազմից 5 տարի անց էլ շարունակում են կիսատ տեղեկատվություն փոխանցել հանրությանը, իսկ դա առանց այն էլ ջղաձիգ նյարդերով հասարակության մոտ վստահության նոր ճգնաժամ է հարուցում։ Չհաշված, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն էլ «բարով-խերով» կորցրին՝ այդպես էլ հանրությանը չհայտնելով, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում։

Մարիամ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular