ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆոկաչչա հաց

ՖՈՏՈ

Ֆոկաչչան (իտալերեն focaccia, լատիներեն՝ panis focacius—բառացիորեն «օջախում թխված հաց») իտալական ցորենի հաց է, որը պատրաստվում է տարբեր տեսակի խմորից, կամ խմորիչով խմորից, որը պիցցայի հիմքն է, կամ անթթխմոր խմորից։ Ավանդական ֆոկաչչայի խմորը պարունակում է երեք բաղադրիչ՝ ալյուր, ջուր և ձիթապտղի յուղ։ Ֆոկաչչան կարող է լինել կլոր կամ ուղղանկյուն, բարակ կամ հաստ (բայց սովորաբար բարակ)՝ կախված հացթուխի նախասիրությունից: Ֆոկաչչայի խմորին երբեմն ավելացվում է կաթ (ինչը երբեք չի լինում պիցցայի համար), ինչը հանգեցնում է ավելի փափուկ կառուցվածքի, առանց խմորիչի այն ստանում է ավելի բարակ, ավելի խրթխրթան կառուցվածքով: Ֆոկաչչան երբեմն լցոնվում է, առավել հաճախ՝ պանրով: Ֆոկաչչան կարող է լինել և՛ քաղցր, և՛ աղի:

Ֆոկաչչայի պատմությունը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ, սկսած Հին Հռոմից, որտեղ այն հայտնի էր որպես «panis focacius» («օջախի հաց»), որից էլ առաջացել է նրա ժամանակակից անվանումը։ Սկզբնապես այն թխվում էր մոխրի մեջ՝ բաց կրակի վրա։ Ֆոկաչչայի ամենավաղ նախորդները, ինչպիսիք են գարուց, աշորայից և ցորենի ալյուրից պատրաստված հարթ հացերը, թխվել են փյունիկեցիների, կարթագենցիների և հույների կողմից։ Հին Հռոմում այդ հացը պատրաստվում էր թխելով այն տաք քարերի վրա կամ կրակի մոխրի մեջ՝ օգտագործելով ալյուր, ջուր, ձիթապտղի յուղ, աղ և մի փոքր խմորիչ։ Միջնադարում Ֆոկաչչան դարձել է հայտնի ուտեստ կրոնական տոների ժամանակ, իսկ որոշ համայնքներում այն ​​օգտագործվել է որպես Հաղորդության խորհրդի մաս։

Իտալիայում ֆոկաչչան համարվում է պիցցայի ամենահին ունիվերսալ տեսակը, որը հին ժամանակներում գյուղացիների և զինվորների համար տարածված սնունդ էր։ Որոշ հեղինակներ կարծում են, որ ֆոկաչչան պիցցայի նախորդն է։ Այն գրեթե նույնական է պիցցային իր պատրաստման եղանակով, բայց թխվում է արագ և բարձր ջերմաստիճանում (280–320°C): Ինչպես և պիցցան, այն տեղադրվում է ջեռոցում և հանվում է թիակով։ Սակայն թխվելիս պիցցայի միայն եզրերն են բարձրանում, իսկ ֆոկաչչան ամբողջությամբ է բարձրանում կազմելով կույտեր։

Ավանդական ֆոկաչչան պարունակում է պարզ «լցոն»՝ ձիթապտղի յուղ և աղ: Ավելի ուշ ժամանակներում ի հայտ են եկել ավելի բարդ տարբերակներ, այդ թվում համեմունքներով (ռեհան, օրեգանո), պանիրներով, լոլիկով, ձիթապտղով, սոխով, մրգերով և այլն: Լցոնների մեծ մասը ավելացվում է հացի վրա թխելուց առաջ, բացառությամբ թարմ համեմունքների՝ սխտորի և ձիթապտղի յուղի, որոնք ավելացվում են, երբ հացն արդեն թխված է և տաք։

Իտալիայի յուրաքանչյուր շրջան ունի իր ավանդական պատրաստման եղանակը: Ջենովական Ֆոկաչչան բարակ հաց է համեմված  ձիթապտղի յուղով և աղով, երբեմն սոխով: Ֆոկաչչա դի Ռեկոն (անվանվել է Լիգուրիայի Ռեկո քաղաքի անունով, որտեղից էլ ծագել է) բաղկացած է շատ բարակ խմորի երկու շերտերից, որոնք լցված են պանրով (ստրաչինո) կամ երբեմն բարակ կտրատած ապխտած երշիկով և վրան դրված է կծու համեմունք (պղպեղ, սխտոր): Ֆոկաչչա ալլա բարեզեն հարավային Իտալիայի Բարի քաղաքից բնորոշ ֆոկաչչան է, որը մատուցվում է թարմ լոլիկով և ձիթապտուղներով։ Կան նաև քաղցր տեսակներ, օրինակ Ֆոկաչչա Վենետան Վենետո շրջանի բնորոշ Զատկական քաղցրավենիք է։

Այսօր այդ հացը տարածվել է ամբողջ աշխարհում և գոյություն ունի անթիվ տարբերակներով։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular