ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունները միասնական դիրքորոշում չունե՞ն կարևոր հարցերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին Հայաստանը, վերջին տարիներին ձևավորված «սովորույթի» համաձայն, չի մասնակցում, թեպետ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, թե պաշտոնական Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, երեկ պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին, ասել էր, թե այդպիսի հարց այս փուլում Արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։

«Մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել, և եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար դրա մասին», – նշել էր Սաֆարյանը: Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Փոխարտգործնախարարն այսօր վերահաստատեց ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի քաղաքականությունը. «Չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս այդ կառույցից, ո՞րն է պատճառը, որ շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, արդյոք Երևանը մտավախություն ունի՞, որ իր այդ քայլով էլ ավելի կսրի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Այս հարցերին ի պատասխան փոխարտգործնախարարն ասաց, թե «այս փուլում իրենց քաղաքականությունն այդպիսին է»։ 

 ԱԺ նախագահը երեկ լրագրողների կողմից «հակառուսության» վերաբերյալ տարբեր մեղադրանքներին ի պատասխան զարմացած արձագանքել էր․ «ՀԱՊԿ-ից դուրս գալը հակառուսության մասի՞ն է խոսում: Եթե անդամագրվում ես մի կազմակերպության, ենթադրենք՝ Ժուռնալիստների միությանը, և այդ կազմակերպությունն իր պարտավորությունները չի կատարում, ու ուզում ես դուրս գալ դրանից, ուրեմն դու հակալրագրո՞ղ ես»:

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս կառույցից՝ ԱԺ նախագահն ասել էր. «Փաստացի, դուրս եկած ենք: Ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության և մեր բանակցությունների վրա»: Այս մի դրվագը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ իշխանությունները չունեն միասնական դիրքորոշում կարևորագույն հարցերում, և երկու տարբեր պաշտոնյա կարող են տարբեր դիրքորոշումներ հայտնել՝ իրարից հակոտնյա։ Հենց սա է կառավարման տոտալ ձախողումը, որը նաև միջազգային գործընկերների մոտ անհուսալի գործընկերոջ համբավ է ապահովում ՀՀ-ի համար։

Մարիամ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular