ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Թափանիվ

ՖՈՏՈ

Յուրաքանչյուր ոք, ով երբևէ բախվել է էներգիայի կուտակման խնդիրների հետ, գիտի, որ հիմնական մարտահրավերներից մեկը կուտակիչների բարձր գինն ու կարճ կյանքի տևողությունն է, ինչը զգալիորեն նվազեցնում է էներգիայի արդյունավետ կուտակման ներուժը։ Այնուամենայնիվ, կա մեկ այլընտրանք, որը հազվադեպ է քննարկվում, բայց այնուամենայնիվ ներկայացնում է շատ հետաքրքիր հնարավորություն, դա էներգիայի կուտակումն է թափանիվի մեջ։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ էներգիայի կուտակումը թափանիվների մեջ շատ է տարածված մեր շուրջը, և մենք դրան բազմիցս ենք հանդիպում։ Թափանիվը զանգվածային անիվ է, որը պտտվելիս կարող է կուտակել կինետիկ էներգիա։ Հետևաբար, կա կուտակման երկու տարբերակ. ծանր քաշ և/կամ բարձր անկյունային արագություն։

Փափանիվները մարդկության հետ են հնագույն ժամանակներից, քանի որ «էներգիան անիվի մեջ կուտակելու» գաղափարը, հավանաբար, առաջացել է էլեկտրաէներգիայի հայտնաբերումից դեռ շատ առաջ և սկզբնապես իրականացվել է այլ խնդիրներ լուծելու համար, և դա պարզապես հենվելով առօրյա դիտարկումների վրա։

Թափանիվի ամենահին օրինակներից մեկը հայտնի կավագործական անիվն է, սարք, որը նման է զանգվածեղ, հաստ քարե կամ կերամիկական սկավառակի։ Կավագործը պտտում է այն դրա մակերեսին դնելով մշակման կավը։ Անիվի իներցիան բավարար է սկավառակը սահուն պտտելու և կլոր իրեր՝ կճուճներ, ափսեներ և այլ կավե անոթներ ստեղծելու համար։ Նման սարքերի մասին գրառումները մեզ են հասել դեռևս Հին Եգիպտոսի և Միջագետքի ժամանակներից։ Ժամանակի ընթացքում թափանիվները կիրառություն են գտել նաև թել մանելու սարքերում։ Այդ սկզբունքը՝ պտտվող թափանիվները (ինչպես ձեռքով, այնպես էլ ոտքով աշխատող), լայնորեն օգտագործվել են նաև տարբեր «հղկող սարքերում»՝ դանակներ և այլ գործիքներ սրելու սարքերում։

Դե, ի՞նչ կարելի է անել։ Շարժիչներ դեռևս չեն հորինվել , բայց թափանիվը եղել է:

Արդյունաբերական հեղափոխության գալուստը և տարատեսակ շարժիչների ի հայտ գալը իր հետ բերել է աշխատանքային ցիկլերի «մեռյալ» կետերում շարժումը պահպանելու անհրաժեշտության և այստեղ էլ օգնության է հասել թափանիվը, որը համակարգված կերպով կուտակում և արտանետում է էներգիա՝ մեքենայի անընդհատ աշխատանքը պահպանելու համար։ Ավելին, շարժիչներում, մասնավորապես ներքին այրման շարժիչնում, թափանիվը կատարելագործվել է դառնալով ավելի կոմպակտ և արդյունավետ՝ T-աձև։

Ամփոփելով կարելի է նշել, որ թափանիվները ուղեկցել են մարդկությանը իր ողջ պատմության ընթացքում օգտագործվելով ամեն ինչում՝ պարզ ձևերից մինչև բարդ տեխնոլոգիաների իրականացում: Եվ ո՞վ գիտի, թե ինչ է բերելու ապագան: Գուցե՞ թափանիվի օգտագործման նոր գաղափարներ լինեն:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular