ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մզկիթներ եկեղեցիների փոխարեն. Փաշինյանը պատրաստում է Հայաստանի ապաքրիստոնեականացո՞ւմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կեղծիքներ, վարչական ռեսուրսների օգտագործում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իշխող կուսակցության հաղթանակի հռչակում։ Ահա թե ինչպես են տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ռազմավարական առումով կարևոր Վաղարշապատ քաղաքում, որտեղ գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) առաջնորդի նստավայրը՝ Էջմիածինը, գրում է politnavigator.news–ը։ 

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կատարելագործում է իր գործողությունները առաջիկա խորհրդարանական քարոզարշավից առաջ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է։ Այս արդյունքը մեծապես ընտրողների վրա աննախադեպ ճնշման և այլ ընտրախախտումների արդյունք է։ Սակայն Փաշինյանի կուսակցության հաջողության գլխավոր գործոնը ընտրատարածքի ընդլայնումն էր՝ Խոյ համայնքի և մի քանի տասնյակ բնակավայրերի միացումը Վաղարշապատին։

Փաստացի այս մեքենայությունները իշխող կուսակցությանը փրկեցին պարտությունից, որը կարող էր լինել հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում փլուզման նախանշան: Ուստի բոլոր ջանքերն էին կենտրոնացած Վաղարշապատում իշխանությունը պահպանելու վրա, քանի որ նաև Փաշինյանը մտադիր է պաշտոնակա անել Գարեգին II-ին, որի նստավայրը գտնվում է այնտեղ։

Իսկ հարևան Ադրբեջանը տոնում է այդ հաջողությունը այն համարելով Եկեղեցու անհերքելի պարտություն, ինչը արտացոլվել է նրանց մամուլում։ Այսպիսով, ադրբեջանական Icma.az հրատարակությունը եզրակացրել է, որ հայերը կորցրել են իրենց ինքնությունը. «Կարելի է ասել, որ հենց Էջմիածնում ավարտվեց Փաշինյանի և Գարեգին II-ի միջև երկարատև առճակատումը: Ընտրողների ընտրությունը հստակ ցույց տվեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա առաջնորդը, որոնք երկար ժամանակ եղել էին հայ հասարակության հոգևոր և բարոյական փարոսները, զգալիորեն կորցրել էին իրենց նախկին հեղինակությունը... Էջմիածնի քվեարկության արդյունքները Բաքվի համար դարձան ցուցիչ, որ հասարակության մեջ կոշտ տրամադրությունները նվազել են»։

Այսպիսով, Ալիևն այժմ ավելի քիչ կասկածներ ունի Փաշինյանի հաջողության վերաբերյալ ստեղծելու «նոր հանրապետություն», որը մերժում է բոլոր նախկին ազգային արժեքներն ու խորհրդանիշները: Ավելին, իշխող վերնախավի  ձեռքերը հիմա ազատ են կազմակերպելու Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվե, որից կհեռացվեն Արցախի, Արարատի և Հայոց ցեղասպանության մասին հղումները։

Բացի դա Հայ Առաքելական Եկեղեցին վերջնականապես ճնշելու համար, անվտանգության ուժերի կողմից գրավվել է Հովհաննավանքը, որը այժմ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի նստավայրն է, ով գործում է Փաշինյանի հովանավորությամբ և հակադրվում Էջմիածնին: Նպատակը, ինչպես նշել է հայտնի ակտիվիստ Գրիգոր Գրիգորյանը, եկեղեցու գուցե ոչ թե պարզապես պառակտում է, այլ հենց ոչնչացումը: «Ներկայիս խունտան գործում է Էրդողան-Ալիև զույգի կողմից տրված հրահանգների համաձայն, ինչը հանգեցնում է իսլամացման: Որոշ տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, իշխանությունները մեր բյուջեից միլիարդներ են հատկացրել Հայաստանում տասը մզկիթ կառուցելու համար»,– ասել է նա:

Սակայն հնարավոր է, որ Փաշինյանը շատ շուտ է տոնում, և ընտրությունները պյուռոսյան հաղթանակ կհամարվեն այն իրավիճակում, երբ ոչ թե Եկեղեցին է պարտվել, այլ միայն նախկին նախագահների թեկնածուները: Սա նշանակում է, որ պայքարը դեռ առջևում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular