ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցներում «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում կներգրավվեն այլ երկրների դեսպանատներ. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում։ Համաձայն «Հայաստանի կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի», Հայաստանի կրթական համակարգի կարևոր ուղղություններից է բազմալեզու կրթության զարգացումը, միջազգային գործընկերների ներգրավումը և կրթական ռեսուրսների արդիականացումը։ Նախագծով առաջարկվող լրացումներն ուղղակիորեն նպաստում են այդ քաղաքականության իրականացմանը՝ ընդլայնելով դասագրքերի մշակման գործընկերային շրջանակը, ներգրավելով մեր երկրում գործող դեսպանատներին և ապահովելով դասագրքերի ստեղծման գործընթացի թափանցիկ և բազմաստիճան վերահսկողություն։

Նախագծով առաջարկվող լրացումներով՝ հանրակրթական ծրագրերում օգտագործվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավվում են այլ երկրի դեսպանատներ, որոնք համապատասխան լեզվի կրողներն են և ունեն լեզվական, մշակութային և կրթական բովանդակություն ապահովելու բարձր ներուժ։ Դեսպանատների ներգրավումը թույլ է տալիս ստեղծել ավելի որակյալ և ժամանակակից բովանդակություն՝ գիտական և մեթոդական բարձր ճշգրտությամբ։

Առաջարկվող լրացումները նպատակ ունեն կանոնակարգելու «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման, բովանդակության փորձաքննության և ձևավորման գործընթացները միջազգային համագործակցության շրջանակում՝ ապահովելով դասագրքերի բարձրորակ, պետական չափանիշների պահպանում և գործընթացների թափանցիկություն։

Դեսպանատան կողմից ձևավորվող մասնագիտական հանձնաժողովի կողմից բովանդակության փորձաքննությունը հնարավորություն է տալիս ապահովել լեզվական, մշակութաբանական և մեթոդական ճիշտ և հավասարակշռված մոտեցում։

Գործող կարգավորումներով սահմանված է միայն պետական կառույցների ներգրավվածությունը, մինչդեռ օտար լեզվի դասագրքերի պարագայում որոշ բովանդակային հարցեր կարող են ավելի արդյունավետ գնահատվել լեզվի բնիկ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ, թեկուզև բովանդակային փորձաքննությունն իրականացվում է դեսպանատան հանձնաժողովի կողմից, դասագրքի տեխնիկական չափորոշիչները պետք է բացառապես համապատասխան լինեն Հայաստանի իրավական նորմերին: Տեխնիկական փորձաքննության իրականացումը ԿԶՆԱԿ-ի ներգրավմամբ և նրա կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով թույլ է տալիս պահպանել պետական վերահսկողությունը դասագրքի վերջնական որակի նկատմամբ, ապահովել դասագրքի համապատասխանությունը Հայաստանի սահմանված պարտադիր պահանջներին, տարանջատել բովանդակային և տեխնիկական գնահատման գործառույթները՝ ապահովելով գործընթացի օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

Նախարարության կողմից մրցույթի անցկացումն ապահովում է տեխնիկական և գեղարվեստական բարձր որակ, մասնագիտական մրցակցային դաշտի ստեղծում և բովանդակություն–ձևավորում ներդաշնակության պահպանում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ բովանդակության ստեղծումը և ձևավորումը իրականացվում են տարբեր սուբյեկտների կողմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular