ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հատել է բռնապետության սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժել է փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վահագն Սաղաթելյանի տները, խուզարկություններ իրականացրել, ապա բերման ենթարկել։ Ըստ փաստաբանների՝ նրանց մեղադրում են խուլիգանության մեջ և դատարան են ներկայացրել կալանքի միջնորդություն։ Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, խուզարկություններ են իրականացվում նաև «Անտիֆեյք» լրատվականի շենքում՝ առգրավելով ամբողջ տեխնիկան։

Սամսոնյանի և Սաղաթելյանի դեմ հաղորդում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահը՝ հայտարարելով, որ նրանք, ովքեր խուլիգանություն կանեն կամ սպառնալիքներ կհնչեցնեն, օրենքով պատժվելու են։ ԱԺ նախագահը Վահագն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն՝ սոցցանցի անձնական էջում 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 7 ժամ տևած հարցազրույցից հետո ակնհայտ էր, որ գործող իշխանությունները չեն մարսելու նախկինում արդեն իսկ կալանավորված Նարեկ Սամսոնյանի և Վահագն Սաղաթելյանի ակտիվությունը, հատկապես որ վերջիններս առանձնապես զգուշավոր չէին իրենց բառամթերքում և գործող իշխանությունների հասցեին հաճախ էին օգտագործում վիրավորական արտահայտություններ։

Բուն պատճառը, սակայն, ոչ թե հենց արված արտահայտություններն են, այլ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի լայն տարածումը, որը բավականին լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին։ Ուստի նրանք փորձում են մեկուսացնել հաղորդավարներին՝ առաջիկայում փոդքաստի գործունեությունը կաթվածահար անելու նպատակով։

Խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվիստների նկատմամբ նման հետապնդումները վկայում են, որ իշխանությունները հատել են բռնապետության բոլոր սահմանները և վերարտադրվելու իրենց ջանքերում ոչնչի առջև կանգ չեն առնում։

Լիա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular