ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պատերազմ է մղում Հայ եկեղեցու դեմ. Նրա հովանավորյալը կաշառքի և սպառնալիքների միջոցով փորձում է իշխանությունը զավթել հայերի հոգևոր կենտրոնում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ներքաշել քաղաքական և կրոնական ճգնաժամի մեջ, գրում է bloknot.ru–ն։ Հայաստանի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում նախընտրական քարոզարշավը մթագնվել է լուրջ խախտումներով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, փորձում է քաղաքապետ դառնալ վարչական լծակների և ընտրողների ճնշման միջոցով։ Հայկական Telegram ալիքների համաձայն, դպրոցների տնօրենները, որոնք նաև ղեկավարում են տեղամասային ընտրական հանձնաժողովները, կազմում են ընտրողների ցուցակներ և նրանց բաժանում իշխանամետ թեկնածուի մարդասիրական օգնությունը, ինչը կարելի է համարել ուղղակի կաշառք։ Տեղի բնակիչները նաև հայտնում են Մեխակյանի հարազատների և ընկերների կողմից պոտենցիալ հակառակորդների նկատմամբ սպառնալիքների մարտավարության կիրառման մասին։ Իրավիճակը հատկապես է սրված, քանի որ թեկնածուն ներկայացնում է այն քաղաքական ուժ, որը մեղադրվում է այն նվաճումների դավաճանության մեջ, որոնց համար նրա հայրը զոհաբերել է իր կյանքը։ «Արցախյան պատերազմի ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, ով իր կյանքը զոհաբերեց Արցախի ազատագրման համար, այժմ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվում է այն կուսակցության դրոշի ներքո, որը շատերը համարում են հոր իդեալներին դավաճանած», - գրում են հայկական Telegram ալիքները: 

Պետք է նշել, որ Փաշինյանը բառացիորեն հրաժարվելով պայքարից Լեռնային Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին: Շատերը վախենում են, որ Մեխակյանի ընտրությունը կարող է հանգեցնել Էջմիածնի հոգևոր դերի մարգինալացմանը և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերի թուլացմանը: Վաղարշապատում ստեղծված իրավիճակը դուրս է սովորական քաղաքային ընտրությունների շրջանակներից և դարձել է հայ հասարակության խորը պառակտման խորհրդանիշ: Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես հայտարարություն է տարածել իր կայքում: Այնտեղ նշվում է, որ երկրում Եկեղեցու դեմ հակազգային արշավ է ընթանում, որը պետական պաշտոնյաները ուղեկցում են անպարկեշտ և անընդունելի լեզվով: Այս դժվարին ժամանակներում Հայ Առաքելական Եկեղեցին կոչ է անում բոլորին հասնել ազգային միասնության: Բայց Փաշինյանին միասնություն պետք չէ, նրան պետք է, որ հասարակությունը մոռանա իր կատարած դավաճանությունը: Հետևաբար, հենց ազգային հերոսի որդին պետք է «հաղթի» բոլոր հայերի հոգևոր կենտրոնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular