ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Փաշինյանը ցանկանում է ցանկացած գնով վերազավթել իշխանությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ նոյեմբերի 6-ին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականությունը տագնապ է հնչեցրել: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կայքում հայտնվել է հայտարարություն, նույնիսկ կոչ՝ դադարեցնելու «ՀՀ իշխանությունների հակասահմանադրական, աստվածամերժ, եկեղեցազավթողական և հակաեկեղեցական քաղաքականությունը»: Հոգևորականները համոզված են, որ երկրում սկսվել է հակազգային արշավ, որի նպատակն է վարկաբեկել Եկեղեցին և նրա պաշտպանությանը համար ոտքի կանգնածներին:

Եվ դատելով Հայաստանից եկող լուրերից՝ Եկեղեցու սպասավորները լիովին ճիշտ են իրենց նկատմամբ իշխանությունների կողմից, ի դեմս Փաշինյանի, իրականացվող լայնածավալ հակազգային արշավի մասին պնդումներում: Օրինակ՝ հոկտեմբերին տեղի է ունեցել Հովհաննավանքի սրբապիղծ զավթումը: Արագածոտնի մարզում գտնվող Հովհաննավանքի հոգևոր կենտրոնը զավթել է կարգալույծ դարձած նախկին քահանա, փաշինյանի «ձեռնասուն» Ստեփան Ասատրյանը: Եկեղեցու հայտարարության համաձայն, Ասատրյանը փոխել է վանքի դռների կողպեքները՝ արգելափակելով օրինական նշանակված հոգևորականների՝ Հայր Սարգիս Սարգսյանի և Հայր Մանուկ Զեյնալ յանի մուտքը: Եվ ոչ, դա պարզապես անարգված քահանայի կամայական գործողություն չէ, այդ սրբապղծությունը թույլատրվել է «վերևից»: Հոկտեմբերի 26-ին Ասատրյանը վանքում պատարագ է մատուցել, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ: Ոստիկանությունը շրջափակել է վանքի շրջակայքը, որ հավատացյալները իշխող վերնախավին չխանգարեն: Այսպիսով, ստացվում է, որ վանքի գրավումը Փաշինյանի ուղղակի հրամանն է։ Ակնհայտ է, թե ինչու է վարչապետին անհրաժեշտ վանքը։ Բանն այն է, որ Էջմիածնի գլխավոր հոգևոր կենտրոնի գրավումը մինչ օրս ձախողվել է, և նա պետք է ստեղծի իր սեփականը՝ իր վերահսկողության տակ։

Այո, Էջմիածին քաղաքն է դարձել Փաշինյանի՝ հոգևորականության դեմ պայքարի կիզակետը, քանի որ շուտով այնտեղ կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ։ Դա կարող է թվալ շատ տեղական իրադարձություն, բայց այն մեծ ուշադրություն է գրավել Հայաստանում և դրանից դուրս։ Փաստն այն է, որ ընտրությունները նաև դարձել են Փաշինյանի հակազգային արշավի մի մասը։ Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցու նստավայրն է։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը ցանկանում է ուժով ջախջախել ՀԱԵ-ն, քաղաքի վարչական վերահսկողությունը նրա համար կարևոր է։ Ավելին, փորձագետները նշում են, որ այդ ընտրությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն են։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ցույց է տվել իր դեմքը Էջմիածնի բնակիչներին։ Նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր հայտնվել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Եվ ոչ միայն նա, այլ նաև նրա ամբողջ ընտանիքը, որը «կախարդական հրաշքով» հայտնվել էր իշխանության դիրքերում: Օրինակ՝ նրա սկեսրայրն ու սկեսուրը մեղադրվել են քաղաքապետարանից վառելիք հափշտակելու, ինչպես նաև քաղաքում անօրինական շինարարության մեջ։ Սակայն «Քաղաքացիական պայմանագրին» չի անհանգստացնում այդ սկանդալը, և նա կրկին մասնակցում է ընտրություններին: Հիմա էլ մի թեկնածուով, որը նույնպես զուրկ է բարձր բարոյական արժեքներից: Հերոսի որդի Արգիշտի Մեխակյանն է դարձել իշխող կուսակցության թեկնածուն: Հայերի մեծամասնության համար դա իսկական հարված և դավաճանություն է: Փաստն այն է, որ այդ քաղաքական գործիչը երկրի ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին է, որը մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին և առաջիններից մեկն է պաշտպանել Արցախը կամավորների փոքր ջոկատով: Հիմա պարզվում է, որ ազգային հերոսի որդին ծառայում է ազգային դավաճանին, որը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին և այժմ կազմակերպում է բռնաճնշումներ այն Եկեղեցու և հավատքի դեմ, որի համար զոհվել է Մեխակ Մեխակյանը: Հայաստանում շատերը կարծում են, որ նման բարոյական սկզբունքներով քաղաքական գործիչը չպետք է լինի իշխանության մի քաղաքում, որը սրբազան է բոլոր հայերի համար:

Այն փաստը, որ կրտսեր Մեխակյանը պարզապես Փաշինյանի խաղաքարտն է, անվիճելի է։ Օրինակ՝ հայկական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ նա իր ընտրարշավը սկսել է «հաղթաթղթերով»՝ կաշառակերությամբ և սպառնալիքներով։ Ավելին, Մեխակյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ճնշում է գործադրում պետական հատվածի աշխատակիցների վրա՝ ստիպելով դպրոցների տնօրեններին կազմել ընտրողների ցուցակներ և «ճիշտ քվեարկել»։ Շատ ընտրողներ չեն վստահում Մեխակյանին, նրա պաստառները պատռվել են փողոցներում, սակայն ամեն ինչ կորոշվի նոյեմբերի 16-ին։

Քաղաքապետի ընտրություններում Մեխակյանին կհակադրվի տարբեր քաղաքական ուժերի յոթ թեկնածու։ Մասնագետները նշում են, որ նրա հիմնական մրցակիցը Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն է։

Նա ընկերացել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ և հետևողականորեն պաշտպանում է Հայ եկեղեցու շահերը։ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը նույնպես կարող է լուրջ մրցակից լինել։ Նա ևս հետևողականորեն պաշտպանում է հայերի հոգևոր և բարոյական շահերը և դեմ է Փաշինյանի կողմից Եկեղեցու նկատմամբ հալածանքներին։

Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Ինչո՞ւ է Փաշինյանի համար այդքան կարևոր իր մարդուն նշանակել Էջմիածնում։ Շատերը կարծում են, որ հոգևոր կենտրոնի նկատմամբ վերահսկողությունը նրան թույլ կտա ամբողջությամբ ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին։ Փաշինյանին սպասվում են կարևոր ընտրություններ, և նա պետք է հաղթի ցանկացած գնով, հակառակ դեպքում նրան անպայման կհիշեցնեն Արցախի նկատմամբ դավաճանության մասին։ Կրկնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, փորձում է քաղաքապետ դառնալ վարչական լծակների և ընտրողների վրա ճնշումների միջոցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular