ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գավի դեյ գավի գինի

ՖՈՏՈ

Յուրաքանչյուր լավ գինի ունի իր ուշագրավ պատմությունը և գաղտնիքները յուրահատուկ համը ստանալու համար։ Դա նույնն է նաև Gavi dei Gavi-ի՝ Իտալիայի հպարտությունը հանդիսացող գինիների շարքի դեպքում։ La Scolca ընկերությունը ունի մոտ 60 տարի առաջ տնկված հին խաղողի այգիներ, որոնք ներկայումս տալիս են համեստ բերք. յուրաքանչյուր որթատունկի վրա աճում է ընդամենը 4-5 ողկույզ։ Սակայն հենց այդ խաղողի այգիներից է արտադրվում Gavi dei Gavi Etichetta Nera-ն՝ բաց դեղին գույնի գինին, որը վաճառվում է սև պիտակով թափանցիկ շշերով և Gavi շարքի ամենալավ ու ամենահայտնի արտադրանքն է։ Չնայած իր բարձր խտության բույրերին, դրա համը նուրբ ու արիստոկրատիկ է։ Այն նաև այդ շարքի միակ գինին է, որն ունի հասունացման ներուժ։ Այն հիանալի համադրվում է ցանկացած ուտեստի հետ, բայց հատկապես լավ է խեցգետնի, ծովախեցգետնի և մակարոնեղենի հետ։ Այն նաև հիանալի ապերիտիվ է։

Gavi-ի պատմությունը անբաժանելիորեն կապված է La Scolca կալվածքի և Սոլդատի ընտանիքի պատմության հետ։ Դեռևս 1919 թվականին է La Scolca-ն արտադրել իր առաջին մաքուր սպիտակ գինին Կորտեզ խաղողից։ 1966 թվականին Վիտտորիո Սոլդատին ստեղծել է Gavi dei Gavi Etichetta Nera ներդաշնակ համային փունջով գինին։ Այդ ժամանակվանից ի վեր այն միշտ պատրաստվել է լավագույն բերքի լավագույն խաղողից, հասունացվել է մառաններում մոտ տասը տարի ստեղծելով եզակի, ինտենսիվ և ազնիվ համ։

La Scolca-ն Պիեմոնտի Գավի շրջանի ամենահին գինեգործական կալվածքն է։ 1919 թվականին այն գնվել է Ջովամբատիստա Պարոդիի կողմից, ով շատ ժամանակ է նվիրել խաղողի այգիների բարելավմանը և գինեգործության նոր տեխնիկայի մշակմանը։ Այսօր նրա ժառանգները՝ Ջորջիո Սոլդատին և նրա դուստր Կիարան են ղեկավարում այն ընկերությունը, որը հաջողությամբ շարունակելով իրենց նախնիների ժառանգությունը, պահպանելով հին ավանդույթները միաժամանակ անթերի ներառել է ժամանակակից տեխնոլոգիաների վերջին նվաճումները։

Աշխարհի գինու քննադատները գովաբանում են Գավի դեյ գավի գինու համը։ Վերջին տարիներին այն մի քանի մրցանակների է արժանացել։ Օրինակ 2009 թվականին Gavi-ի սև պիտակը ներառվել է Wine Spectator-ի աշխարհի լավագույն գինիների ցանկում վաստակելով 88 միավոր։ 2011 թվականին այն արժանացել է բրոնզե մեդալի «International Wine Challenge» համտեսի մրցույթում, իսկ 2012 թվականին արծաթե մեդալի «China Wine Awards»-ում։

Ոմանք այս գինին անվանում են «մեր ժամանակների կիրքը»։ Դրա նուրբ համը գովաբանվել են այնպիսի հայտնիների կողմից, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Էլթոն Ջոնը, Բարաք Օբաման և Եղիսաբեթ II թագուհին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular