ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման. պատմության այս օրը (30 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր
Ռուսաստան՝ ինժիներ-մեխանիկի օր
Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907 – ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել Աթայանը։
1917 – ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։
1918 – Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից։
1920 – հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ է գնացել մոտ 6000 հայ։
1922 – ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը։
1968 – վախճանվել է արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը։
1970 – վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը։
1991 – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը։
1993 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ։
1996 – զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը։
2007 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը։
2008 – Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքները։
2017 – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման։
2019 – Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։
2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել, որի արդյունքում եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը։
2023 – վախճանվել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Տիգրան Ալիխանովը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

1485 – Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը։
1696 – Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր։
1697 – Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել։
1751 – ծնվել է իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը։
1853 – սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։
1888 – Ջոն Լաուդը արտոնագիր է ստացել գնդիկավոր գրիչի համար։
1937 – Հերմես աստերոիդը անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ։
1941 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը։
1938 – ԱՄՆ-ում CBS ռադիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է, թե պատերազմը տեղի է ունենում իրականում։
1954 – Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է R7V-1 ինքնաթիռը իր 42 ուղևորներով։
1956 – վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը։
1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը՝ Դիեգո Մարադոնան։
1961 – Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը։
1967 – տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում. դրանք եղել են «Կոսմոս-186» և «Կոսմոս-188» կայաները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը։
1973 – բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին)։
1975 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը։
1990 – Մոսկվայի Լյուբյանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարը՝ ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի։
1998 – Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս։
2006 – Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված ЭР-200Э արագընթաց էլեկտրագնացքը, որի արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու ժամանակը։


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular