ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողացել են «Lincoln»-ի կողային հայելիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Այս անգամ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտա 2-րդ շենքի դիմաց՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Արաբկիրի զինկոմիսարիատի մոտից, գիշերը անհայտ անձը կամ անձինք գողացել են շենքի բակում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: 

Առավոտյան ավտոմեքենան շահագործող, Երևանի բնակիչ Դավիթ Հ.-ն աշխատանքի գնալիս նկատել է, որ հայելիները գողացել են, իսկ դիմապակու վրա թողել են տելեգրամյան ալիք, որպեսզի տուժած քաղաքացին կապ հաստատի գողի կամ գողերի հետ և գումարի դիմաց հայելիները հետ վերադարձնեն:

Գողությունը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում ու արդյոք ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կբացահայտեն այս հանցագործությունը, թե ոչ, գողության վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները հույս չունեն, ասելով. 

«էդ որ ավտոյի թալանման դեպքն են բացահայտում, որ սա էլ բացահայտեն, էն էլ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները: 

Ուրիշ բաժիններում գոնե բացահայտում են, գողացած ապրանքներ հայտնաբերում, գործը տալիս են քննչական, քննչականն էլ գործ ա հարուցում, գողություն անողին կամ անողներին կալանավորելու համար դիմում է դատարան, իսկ մեր դատարանը՝ ինչպես հայտնի «Կովկասի գերուհին» ֆիլմում կասեր Ցանցառը՝ «աշխարհի ամենաարդար դատարանն է», բաց են թողնում, իսկ հետո հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկաններն ու քննիչները չեն աշխատում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular