ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Binance-ը կտրուկ տատանումների ֆոնին կհատկացնի $400 մլն՝ օգտատերերին աջակցելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կրիպտարժույթների շուկան անցնում է հերթական տուրբուլենտ շրջանը։ Վերջին շաբաթների ընթացքում խոշոր ակտիվների փոխարժեքները նվազել են տասնյակ տոկոսներով, առևտրի ծավալները կրճատվել են, իսկ բազմաթիվ թրեյդերներ բախվել են պարտադիր լիկվիդացիաների։ Անորոշության ֆոնին աճել է բորսաների վրա բեռը, իսկ օգտատերերի վստահությունը ոլորտի նկատմամբ կրկին հայտնվել է ճնշման տակ։

Գործարքների ծավալով ամենամեծ կրիպտոարժութային բորսան՝ Binance-ը, արձագանքել է իրավիճակին՝ գործարկելով Together Initiative անունը կրող ծրագիրը։ Աջակցության ընդհանուր ծավալը կազմում է $400 մլն, որից $300 մլն-ը կուղղվի այն օգտատերերին փոխհատուցելու համար, ովքեր կրել են կորուստներ հոկտեմբերի 10–11-ին ֆյուչերսային և մարժինային պոզիցիաների լիկվիդացիայի հետևանքով։ Աջակցությունը տրամադրվում է USDC ստեյբլքոյնով, իսկ վճարումները նախատեսվում է սկսել հայտարարությունից հետո մեկ օրվա ընթացքում։

Մնացած $100 մլն-ը ընկերությունը կուղղի ինստիտուցիոնալ հաճախորդների՝ ներառյալ մարկետմեյքերների և պրոֆեսիոնալ թրեյդերների, արտոնյալ վարկավորման ֆոնդին։ Նպատակը՝ ապահովել շուկայի լիկվիդայնությունը և նվազեցնել ճնշումը։

Binance-ը շեշտել է, որ իրավական պատասխանատվություն չի կրում օգտատերերի կորուստների համար, սակայն ծրագիրը դիտարկում է որպես վստահության վերականգնման գործիք։ Անցյալում բորսան արդեն ձեռնարկել է նմանատիպ քայլեր՝ փոխհատուցելով տեխնիկական խափանումների կամ պատվերների կատարման սխալների հետևանքով առաջացած կորուստները։ Կենտրոնացված կարգավորման մեխանիզմների բացակայության պայմաններում նման նախաձեռնությունները խոշոր հարթակների կողմից փաստացի դառնում են ինքնակարգավորման հակաճգնաժամային գործիքներ։

Կրիպտոարժութային շուկան շարունակում է մնալ մակրոտնտեսական գործոնների և կարգավորող մարմինների ուժեղացող վերահսկողության ազդեցության տակ, սակայն ինֆրակառուցվածքային խաղացողները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները և ցուցադրել պատրաստակամություն գործելու անկայունության պայմաններում։ Սա չի լուծում ոլորտի բոլոր խնդիրները, բայց ստեղծում է նախադրյալներ վստահության՝ ցանկացած դեցենտրալիզացված ֆինանսական համակարգի հիմնական ռեսուրսի, աստիճանական վերականգնման համար։

Նշում. Այստեղ նշված որոշ արտադրանքներ և ծառայություններ կարող են հասանելի չլինել ձեր տարածաշրջանում․ մանրամասների համար դիմեք աջակցման ծառայությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular