ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մերձավոր շրջապատի հետ քննարկում է արտահերթի հնարավորությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին բավականին լուրջ խորհրդակցություններ է անցկացնում իր ամենամերձավոր շրջապատի հետ՝ քննարկելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը լուրջ փաստարկներ է բերում, որ եթե արտահերթ ընտրությունների գնա, ապա բավականին լայն առավելություններ կարող է ստանալ։

Միակ մտավախությունը, որ ունի Փաշինյանը, Ռուսաստանի կողմից բխող ռիսկերի գնահատումն է։ Մոսկվայից կտրուկ քայլեր չեն արվում. երբեմն նույնիսկ շփվում են Փաշինյանի հետ, թեև տարբեր գագաթնաժողովներում Լուկաշենկոյի կամ այլ պաշտոնյաների բերանով նրան ծաղրում են։ Այնուամենայնիվ, կտրուկ գործողություններ չեն իրականացվում։ Փաշինյանը, միևնույն ժամանակ, Ռուսաստանին թշնամի երկիր է համարում, սակայն հասկանում է, որ Միացյալ Նահանգները դեռևս տարածաշրջանում ակտիվորեն ներկայացված չէ, եվրոպացիներն էլ գետնի վրա գործնական դեր չունեն, և միակ բանը, որ կարող են անել, Փաշինյանի ապօրինությունների նկատմամբ աչք փակելն է։

Մնում են միայն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ևս երաշխիքներ չունեն, որ Փաշինյանը կկարողանա բարեհաջող անցնել արտահերթ ընտրությունների փուլը։ Որևէ կերպ Փաշինյանի վարկանիշը չի բարձրացնելու նաև խաղաղության պայմանագիրը, որքան էլ նա փորձի շահարկել խաղաղության իր խոսույթը։ Մայիսին անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին բազմաթիվ եվրոպական առաջնորդներ են մասնակցելու, մեծ հաշվով որևէ դիվիդենտ չի փոխանցի Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում նա այժմ խորը տվայտանքների մեջ է՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ։

Ալլա Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular