ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին․ պատմության այս օրը (16 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794 - Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝ «Ազդարար»-ը։
1906 - ծնվել է հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը։
1926 - ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին։
1936 - ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը։
1948 - ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը։
1962 - ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը։
1988 - Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը։
1991 - Հայաստանում առաջին անգամ անցկացվել են նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Հայոց Համազգային Շարժման անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը։
2003 - վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը։
2005 - կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները։
2007 - Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի։
2008 - Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել։
2009 - Երևանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին։
2010 - Սյունիքի մարզում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը։
2011 - «Արայ» ընկերության սեփականատիրոջ՝ 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել են ավտոմեքենայում՝ ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով։
2018 - Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից։
2019 - Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին։
2021 - վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627 - վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին։
1553 - վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը։
1793 - մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետը։
1813 - Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «Ժողովուրդների ճակատամարտ» անունով։ Ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր Ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտը ավարտվել է երեք օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարելով։
1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ։
1846 - Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը։
1847 - առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը։
1853 - Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։
1854 - ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանացի հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը։
1854 - ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին։
1863 - ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբերլենը։
1886 - ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը։
1923 - Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը։
1923 - Լոս Անջելեսում հիմնադրվել է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը։
1941 - Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել։
1946 - Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն։
1956 - Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա։
1962 - ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
1978 - Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի պապ՝ դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի պապը։
1986 - ծնվել է ռումինացի երգչուհի Իննան։
2005 - Սան-Լուիսում ավարտվել է շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը։
2024 - վախճանվել է անգլո-իռլանդացի One Direction խմբի անդամ, բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր Լիամ Փեյնը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular