ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Տրիատլոն

ՖՈՏՈ

Եռամարտը՝ տրիատլոնը, մրցավազք է, որը բաղկացած է լողից, հեծանվավազքից և վազքից։ Եռամարտը ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում, ունի մի քանի տարատեսակներ և միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։

Տրիատլոնի արմատները հասնում են 1920–1930-ական թվականների Ֆրանսիա։ Այն ժամանակ անցկացվում էր մրցույթ, որը կոչվում էր «Հնարամիտների մրցավազք» և բաղկացած էր 3 կիլոմետր վազքից, 12 կիլոմետր հեծանվավազքից և 12 կիլոմետր լողից։ Սակայն հետագայում այն լայն տարածում չի գտել։

1977 թվականին անցկացվել է «Oahu Perimeter Running»՝ Օահուի պարագծային վազքի մրցույթը։ Մրցանակաբաշխության ժամանակ վեճ է ծագել Խաղաղօվկիանոսյան վազքի ակումբի և Վայկիկուի լողորդների ակումբի միջև այն հարցի շուրջ, թե ո՞ր մարզիկներն են ավելի դիմացկուն՝ վազորդները, թե լողորդները։ Արդյունքում ռազմաօդային ուժերի սպա Ջոն Քոլինզը երկուսին էլ մարտահրավեր է նետել՝ կազմակերպելով նոր մրցույթ։ Նա որոշել է միավորել երեք ամենադժվար մրցումները մեկի մեջ․ պետք է լողալ, հեծանիվ վարել և վազել մեկ օրվա ընթացքում։
1978 թվականի փետրվարին կայացած այդ մրցույթին մասնակցել են 15 մարզիկներ, որոնցից միայն 12-ն են հասել վերջնագծին։ Գորդոն Հալլերը առաջինն էր՝ 11 ժամ, 46 րոպե և 56 վայրկյան արդյունքով։ Այդ մրցույթը, որը ըստ էության առաջին տրիատլոնն էր, անվանվել է Ironman, որը թարգմանաբար նշանակում է «Երկաթե մարդ»։

1980 թվականին ABC-ի Wide World of Sports-ը առաջին անգամ հեռարձակել է տրիատլոնի մրցույթ, և աշխարհը բացահայտել է այս ուժի, դիմացկունության ու արագության շոուն։ Մի քանի տարի անց տեղի է ունեցել ամենահիշարժան սպորտային դրամաներից մեկը․ մրցավազքի առաջատար Ջուլի Մոսին հաղթանակից բաժանում էր ընդամենը մի քանի հարյուր մետր, սակայն նա ընկել է՝ չկարողանալով վեր կենալ։ Նրա ոտքերն են հրաժարվել աշխատել, բայց նա չորեքթաթ սողալով հասել է վերջնագծին։ Այնուամենայնիվ, նրա մրցակից Քեթլին Մաքքարթնին առաջինն է հատել վերջնագիծը։

Ժամանակի ընթացքում տրիատլոնի մրցույթները ձեռք են բերել մեծ ժողովրդականություն։ Արդյունքում Ֆրանսիայում 1989 թվականին կայացել է այդ սպորտաձևի առաջին աշխարհի առաջնությունը։ Սիրողական մարզիկներ էին որակավորվում այդ մրցույթին՝ անցնելով մի շարք նախնական փուլեր։ Ներկայումս տրիատլոնի աշխարհի առաջնությանը մասնակցելը համարվում է մեծ պատիվ և յուրաքանչյուր մարզիկի կարիերայի գագաթնակետը։

Սկզբում եռամարտի եզրափակիչ փուլը լողն էր, սակայն մի քանի մրցումներից հետո պարզ դարձավ, որ դա վտանգավոր է․ հեծանվավարությունից և վազքից հոգնած մկանները ջրի մեջ հաճախ կծկվում էին։ Այդ պատճառով այսօր եռամարտը անցկացվում է հետևյալ հաջորդականությամբ՝ լող, ապա հեծանվավազք և, վերջապես, վազք։

Տրիատլոնի միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1989 թվականին, իսկ 2000 թվականին այդ սպորտաձևը ներառվել է Սիդնեյի Օլիմպիական խաղերի ծրագրում։ Ներկայումս յուրաքանչյուր նոր Օլիմպիական խաղերի հետ տրիատլոնի մասնակիցների թիվը շարունակում է աճել։

Բացի դասական տրիատլոնը, գոյություն ունի նաև ուլտրատրիատլոն՝ երկար տարածության եռամարտ, նման «Երկաթե մարդ» մրցույթին։ Այսօր անցկացվում են նաև տարբեր ձևաչափեր՝ ակվատլոն, փակ տարածքների տրիատլոն, ձմեռային տրիատլոն և դուատլոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular