ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին․ պատմության այս օրը (10 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ – հոգեկան առողջության համաշխարհային օր, տեսողության համաշխարհային օր, Եվրամիություն՝ մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր, Կուբա՝ Իսպանիայից ազատագրվելու պայքարն սկսելու օր, Լեհաստան՝ ծառատունկի օր, Ուկրաինա՝ ստանդարտիզացիայի և մետրոլոգիայի ոլորտում աշխատողների օր, Ֆիջի՝ Ֆիջիի անկախության օր, Հայաստան՝ քիմիական զորքերի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1725 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին։
1871 – վախճանվել է ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ Խաչատուր Լազարյանը։
1903 – ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Աշիկ Մանուկյանը։
1908 – ծնվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը։
1909 – ծնվել է պատմաբան Հայկազ Ժամկոչյանը։
1913 – օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է հայկական վիլայեթներում իրագործել բարենորոգումների որոշված ծրագիրը։
1935 – վախճանվել է հայ խորհրդային ինժեներ-էներգետիկ Հովհաննես Մելիք-Փաշաևը։
1947 – վախճանվել է նկարիչ և դիզայներ Արշակ Ֆեթվաճյանը։
1955 – վախճանվել է արձակագիր, թարգմանիչ Լյուսի Թարգյուլը։
1973 – վախճանվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։
1982 – ծնվել է փոփ երգիչ Արամեն (Եղիազարյան Արամ)։
1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ստեփանակերտը ռմբակոծելուց հետո Մալիբեյլի գյուղի տարածքում խփվել է երկրորդ ադրբեջանական Су-25-ը, օդաչուն չի հասցրել կատապուլտի ենթարկվել։
– ավարտվել է Հայաստանի զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը։
2006 – ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում բացվել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը։
2007 – ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին։
2009 – Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։
2011 – վախճանվել է հագուստի դիզայներ Ռեյ Աղայանը։
2012 – Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։
2020 – Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն երեկոյան հրետակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և Մարտունին։
2023 – Երևանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երևանի 14-րդ քաղաքապետ։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

680 – կայացել է Կերբելի ճակատամարտը, որը սովորաբար դիտարկվում է որպես իսլամի սուննի և շիա ճյուղերի բաժանման սկիզբ։
732 – տեղի է ունեցել Տուրի ճակատամարտը, որտեղ ֆրանկերի հաղթանակը դիտարկվում է որպես մահմեդականներին Եվրոպայից դուրս քշելու շրջադարձային կետ։
1659 – վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող Աբել Թասմանը։
1684 – ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը համարվող Անտուան Վատտոն։
1731 – ծնվել է բրիտանացի փիլիսոփա, ֆիզիկոս և քիմիկոս Հենրի Կավենդիշը, որը բացահայտել է ջրի բանաձևը և «չափել» երկրագնդի կշիռը։
1780 – Կարիբյան ծովում սկսվել է մեծ մրրիկ, որը տևել է 6 օր, ավերվածությունների հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։
1789 – հեղափոխական Ֆրանսիայում պետականացվել է եկեղեցական գույքը։
1810 – ծնվել է բասկ հայտնի գիտնական, ազգագրագետ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ժոզեֆ Ագուստին Շաոն։
1813 – ծնվել է իտալացի հռչակավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդին («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա»)։
1837 – վախճանվել է ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ Շառլ Ֆուրիեն։
1846 – անգլիացի աստղագետ Ուիլյամ Լասսելի կողմից հայտնաբերվել է Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնը։
1861 – ծնվել է նորվեգացի բնախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
1865 – ամերիկացի Ջոն Ուեսլի Հայատը արտոնագրել է սինթետիկ նյութից պատրաստված բիլիարդի գնդիկը։
1875 – վախճանվել է ռուս գրող, դրամատուրգ, Կոզմա Պրուտկովի կերպարի ստեղծող Ալեքսեյ Տոլստոյը։
1894 – ծնվել է ռուս խորհրդային հասարակական գործիչ, արձակագիր Պյոտր Իգնատովը։
1918 – Իռլանդական ծովում գերմանական SM UB-123 նավը տորպեդահարել և խորտակել է անգլիական մարդատար «Լանստերն» նավը, որի արդյունքում 500 մարդ է զոհվել։
1919 – Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի տնտեսական շրջափակում սկսելու մասին։
1933 – աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում սկսել է վաճառվել լվացքի փոշի։
1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատի հրամանատար է նշանակվել Գեորգի Ժուկովը։
1956 – արտադրվել է առաջին սերիական Газ-М21 «Վոլգա» ավտոմեքենան։
1963 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը։
1975 – Պապուա Նոր Գվինեան անդամակցել է ՄԱԿ-ին։
1993 – Հեյդար Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ։
– ամենօրյա հեռարձակումը սկսել է НТВ հեռուստաընկերությունը։
2001 – վախճանվել է վրացի խորհրդային աստղագետ Եվգենի Խարաձեն։
2007 – Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը։
2010 – վախճանվել է բրիտանացի նշանավոր օպերային երգչուհի Ջոան Սազերլենդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular