ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր քաղաքական ուժ. որքանո՞վ այն կօգնի ընդդիմության միավորմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը այսօր մեծ հավաք է հրավիրել և «Միասնության թևեր» անունով նախաձեռնություն է սկսում։ Առաջիկայում դա դառնալու է կուսակցություն, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Նախաձեռնության մեջ հիմնականում Թաթոյանի ժամանակ ՄԻՊ գրասենյակում աշխատած մարդիկ են, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Որ այս գործիչները համատեղ ինչ-որ ուժ են նախաձեռնում, հայտնի էր բավական վաղուց, օրեր առաջ Թաթոյանը տեսաուղերձ հրապարակեց, նշելով, որ միայն իրավապաշտպան գործունեությունը բավարար չէ Հայաստանի խնդիրները լուծելու համար, ուստի և մտնում է ակտիվ քաղաքականություն։ Թաթոյանը, ի տարբերություն Փաշինյանի, վարկաբեկված չէ, բավական բարձր համարում և հեղինակություն ունի, հաշվի են առնում նաև օմբուդսմենի պաշտոնում նրա արդյունավետ աշխատանքը, իշխանություններին դիմադրելը, և զարմանալի չէ, որ իշխանական քարոզչամեքենան հենց առաջին վայրկյաններից սկսեց թիրախավորել Արման Թաթոյանին՝ նրան փորձելով կապել նախկինների հետ։ Թաթոյանը, հիշեցնենք, մի քանի տարի արդարադատության փոխնախարարը եղել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

Բնական է, որ իշխանությունը փորձելու է, «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահել և առաջ մղել սեփական օրակարգը։ Մի կողմից, իհարկե, լավ է, որ նոր ընդդիմադիր քաղաքական ուժեր են մուտք գործում ասպարեզ։ Մյուս կողմից էլ, դա իր հետ նաև վտանգներ է պարունակում։ Ըստ էության, այդ ուժերը, որոնք մի շատ մեծ ռեսուրսների չեն տիրապետում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարող են լուրջ ձայներ տանել ընդդիմությունից, արդյունքում փոշիացնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, ինչն էլ անհրաժեշտ է հենց Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս իմաստով նոր կուսակցությունների բացումը պետք է ուղեկցվի նաև ընդդիմության ընդհանուր համախմբման օրակարգով, որովհետև միայն դա է, որ հնարավորություն կտա Հայաստանի և հայ ժողովրդին ազատվել Նիկոլ Փաշինյանի ներկայությունից։

Շուշան Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular