ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ալտմյուլլեր գարեջուր

ՖՈՏՈ

Գերմանական գարեջուրն ինքնին այնպիսի ապրանքանիշ է, որը վաղուց է արժանացել ամբողջ աշխարհում հարգանքի, բայց այդ ըմպելիքի բազմաթիվ ապրանքանիշերի մեջ կան այնպիսիք, որոնք հատկապես սիրված են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։ Altmüller գարեջուրը արտադրվում է շատ հին գերմանական Bischofshof գարեջրատան կողմից, որը հիմնադրվել է 1649 թվականին արքեպիսկոպոս Վիլհելմ Գրաֆ ֆոն Վարտենբերգի կողմից։ Նա հրամայել է այն կառուցել Ռեգենսբուրգի տաճարի կողքին։

Երեսնամյա պատերազմը մոտենում էր ավարտին, սպասվում էին ավելի հանգիստ ժամանակներ, և գարեջուրը պետք է լավ վաճառվեր։ Այնուամենայնիվ, գիտնականները ենթադրում են, որ այնտեղի գարեջրագործության պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ մոտ 13-րդ դարում։

1908-1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկությունը ստիպված էր տեղափոխվել քաղաքի արևմտյան մաս՝ Մարգարետենաու շրջան, քանի որ տաճարին անմիջական մոտ լինելու և հարակից պատմական շենքերի առկայության պատճառով անհնար էր այն ընդլայնել և արդիականացնել։

Իսկ 1992 թվականին գարեջրատան բոլոր սարքավորումներն են փոխարինվել։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը դարձել է ավելի էկոլոգիապես մաքուր։ Օգտագործվող քաղցրահամ ջրի քանակը և կեղտաջրերի ծավալը հասցվել են նվազագույնի։

Altmüller գարեջրի դեպքում մենք ունենք մեկ ապրանք՝ երկու անվանում։ Պիտակի վրա Altmüller («Հին ջրաղաց») մակագրությամբ գերմանական ըմպելիքը վաճառվում է ԱՊՀ տարածքում, մինչդեռ Գերմանիայում այն կոչվում է նույն կերպ, ինչ գարեջրատունը՝ Bischofshof։ Ըստ լեգենդի՝ Ռեգենսբուրգի առաջին գարեջրագործը Ալտմյուլ գետի վրա գտնվող բնակավայրից վտարված մի վանական է եղել։

Այս գարեջրի բոլոր տեսակները հասանելի չեն ԱՊՀ տարածքում։ Հիմնականում կարելի է տեսնել Altmüller Hell (թեթև, ֆիլտրացված) և Altmüller Hefe-Weißbier (չֆիլտրացված, մրգային-կծու համով)։ Առաջինը պատրաստվում է գարուց, երկրորդը՝ ցորենից և գարու ածիկից։ Երկու ըմպելիքներն էլ երեք տարի անընդմեջ զբաղեցրել են առաջին տեղը Գերմանական գյուղատնտեսական ընկերության հեղինակավոր մրցույթում։ Վերջին անգամ դրանք ոսկե մեդալներ են ստացել 2013 թվականին։

Այս նույն տեսակներն են նաև Bischofshof գարեջրատան նախընտրելի արտադրանքների ցանկում։ Altmüller Hell-ը արտադրվում է ընկերության ամենահին բաղադրատոմսով, որում տարիներ շարունակ ոչինչ չի փոխվել։ Ներկայումս էլ ընկերությունը անընդհատ ներդրումներ է կատարում նոր տեխնոլոգիաների մեջ՝ իր գարեջրի որակը բարելավելու համար։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular