ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ հանձնաժողովի անփառունակ վախճանը, կամ ինչպե՞ս ձախողել զեկույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի պատճառների մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը հանրությանը հասանելի չի լինի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե զեկույցը քննարկելու են փակ նիստում, այժմ էլ որոշել է այն ուղարկել Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին։ Փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան պատգամավորները, այն էլ՝ ոչ բոլորը։ Քննիչ հանձնաժողովը դեռ մեկուկես տարի առաջ էր ավարտել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանը համառորեն հրաժարվում էր այն ներկայացնել խորհրդարանին։ Զեկույցը խորհրդարանի նախագահությանը հանձնվել է այս տարվա սեպտեմբերի 3-ին։ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, թե Քոչարյանը խախտել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները։

Քոչարյանը, ով միտումնավոր էր ձգձգել զեկույցի հրապարակումը, որպեսզի խափանի իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու ՔՊ-ականների ծրագրերը, դեբոշներ էր սարքում՝ պահանջելով զեկույցը քննել լիագումար նիստում, բայց ապարդյուն։ «Եթե լիագումար չի մտնում, ինքը առկախված է մնում, եթե մտնում է, նշանակում է՝ զեկույցը գոյություն ունի, և օրենքի պահանջն է՝ սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է՝ զեկույցը գոյություն չունի», - օրերս ասել էր Քոչարյանը։

Հիմա էլ ՔՊ-ն իր հաստիքային քարոզիչների միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, իբր այդ զեկույցում այնպիսի աղաղակող փաստեր կան, որ դրա հրապարակումը կարող է վնասել ազգային անվտանգությանը, ՌԴ-ի հետ հարաբերություններին, ուստի չեն հրապարակում։ Թերևս առավել արժանահավատ է ընդդիմադիր պատգամավորների գնահատականը, թե ԱԺ նախագահի որոշումը իրականում այդ փաստաթղթի անփառունակ վախճանն է։ Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրը» մնացել է իր իսկ արածի ու սեփական պատգամավորների անգրագիտության և դիլետանտության տակ, այժմ էլ փորձում է խուսանավել։ Ամեն դեպքում՝ հրապարակվեր այդ զեկույցը, թե ոչ, Հայաստանում յուրաքանչյուրը գիտի, որ 44-օրյա պատերազմի միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմի հետ։

Էլեն Հունանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular