ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես չափել արյան ճնշումն անոթազարկի(պուլս) միջոցով

ՖՈՏՈ

Med.Tert.am/Պատահում են դեպքեր, երբ մարդու ինքնազգացողությունը վատանում է, իսկ արյան ճնշման չափիչ սարք ձեռքի տակ չի լինում: Նման դեպքերում զարկերակային ճնշումը կարելի է չափել անոթազարկի միջոցով: Արևելքում մարդու անոթազարկն ու սրտի զարկերը բուժզննման պարտադիր մասն են կազմում, քանի որ այն կարող է շատ բան ասել մարդու առողջական վիճակի և մասնավորապես՝ արյան ճնշման մասին: Ընդ որում հարկ է հիշել, որ սրտի զարկերը կախված են մի շարք գործոններից (տարվա եղանակից, տարիքից, կազմվածքից, հոգեվիճակից և այլն): Գոյություն ունի անոթազարկի երեք տեսակ ՝ մոտ (կետ քներակի վրա), միջին (կետ դաստակի՝ ճաճանչային զարկերակի վրա) և հեռու (2 կետ ոտնաթաթի վրա):

 

Ասպիսով՝ արյան ճնշումն անոթազարկի միջոցով չափելու համար հարկավոր է կատարել չորս քայլ.

 

·         Ընդունել հանգիստ հարմար դիրք, իսկ ժամացույցը հանել և դնել կողքին:

·         Հանգստանալ և մոտ 2 րոպե մտածել, որևէ հաճելի բանի մասին:

·         Զգուշորեն ձեռքը դնել ճաճանչային զարկերակի վրա և հետևել ժամանակին:

·         Շոշափել անոթազարկը և հաշվել 30 վայրկյանում զարկերի քանակը: Ստացված թիվը հարկավոր է կրկնապատկել՝ ստանալու համար մեկ րոպեում սրտի զարկերի քանակը:

 

Ինչպես չափել արյան ճնշումն անոթազարկի միջոցով

 

Եթե սրտի զարկերը մեկ րոպեում 60-ից պակաս են, ապա արյան ճնշումը նորմայից ցածր է: Րոպեում 60-80 զարկը վկայում է այն մասին, որ ճնշումը նորմայի սահմաններում է, ուստի ինքնազգոցողության վատացման պատճառն այլ է: Իսկ եթե մեկ րոպեում սիրտը բաբախում է 90 և ավել անգամ, ապա զարկերակային ճնշումը նորմայից բարձր:

Սակայն հարկ է հիշել, որ անոթազարկի օգնությամբ հնարավոր չէ հստակ չափել արյան ճնշումը: Հստակ պատասխան կարելի է ստանալ միայն հատուկ բժշկական սարքի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular