ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան դիմակայությունն ավարտվելու շեմին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալեն Սիմոնյան-Անդրանիկ Քոչարյան դիմակայությունն ավարտվելու շեմին է։ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը քննարկվելու է խորհրդարանում, ընդ որում, եկել են ընդհանուր հայտարարի, որ քննարկումը կկայանա ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ փաստաթղթերը կներկայացվի հենց այդ ձևաչափով, խորհրդում քննարկել և նման որոշում են ընդունել։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե զեկույցը լիագումար մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ Անդրանիկ Քոչարյանը խախտել է բոլոր ժամկետները։ Ըստ երևույթին, Անդրանիկ Քոչարյանը, որը Ալեն Սիմոնյանի այս մերժումից հետո բավականին լուրջ դեբոշներ էր սարքել խորհրդարանի միջանցքներում, համաձայնվել է առաջարկին և զեկույցը կներկայացնեն փակ ձևաչափով, որից հետո այն կփոխանցեն արդեն իրավապահ մարմիններին համապատասխան իրավական քայլեր իրականացնելու համար։

Թեպետ Քոչարյանը ցանկանում էր զեկույցի ներկայացումը վերածել շոուի և սեփական բենեֆիսը կազմակերպել խորհրդարանի ամբիոնից, բայց այժմ ստիպված է ենթարկվել կուսակցական որոշմանը, առավել ևս, որ Փաշինյանն էլ այս հարցում անցել է Ալեն Սիմոնյանի կողմը։ Փաստացի Անդրանիկ Քոչարյանին չի հաջողվի պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնել որպես իր լրջագույն ձեռքբերում և այն թափահարել քպականների աչքի առաջ։

Ի դեպ, հայտնի չէ արդյոք, ընդդիմությունը կմասնակցի զեկույցի ներկայացման փակ լսումներին։ Հիշեցնենք, ընդդիմադիրները հրաժարվել են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ հանձնաժողովն անաչառ չէ և չի կարող իրական գնահատական տալ պատերազմի հանգամանքներին և պարտությանը։

Մերի Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular