ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շիշ բռնողին» կարող են հեռացնել ՔՊ-ից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան դիմակայությունն առաջիկայում նոր երանգ է ստանալու։ Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիրը» նկատողություն էր հայտարարել «Շիշ բռնող» մականունով պատգամավորին, բայց և մերժել նրա պահանջը՝ նման մի նկատողություն էլ հայտարարել Ալեն Սիմոնյանին։ Օրերս Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում բավականին սենսացիոն մանրամասներ էր հայտնել և կուսակիցներին ընդհուպ մեղադրել իր դեմ տեղեկատվական կեղտոտ արշավ իրականացնելու մեջ։

Հարցազրույցը, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին լուրջ մտահոգություններ է առաջացրել «Քաղպայմանագրում»։ Վստահ են, որ «Շիշ բռնողը» և նրա ընտանիքի անդամները մտադիր չեն ընկրկել և անհրաժեշտության դեպքում կգնան մինչև վերջ։

Առաջիկայում «Քաղպայմանագիրը» պատրաստվում է նախաձեռնող խմբի կամ վարչության նիստերից որևէ մեկի ընթացքում քննարկել Հայկ Սարգսյանի վարքագիծը և չի բացառում, որ նրան հեռացնեն կուսակցությունից։ Ըստ ամենայնի, նման զարգացում կարող է լինել արդեն խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ Հայկ Սարգսյանի թեկնածությունն ընդհանրապես չընդգրկեն ՔՊ նախընտրական ցուցակում։ Վերջինս, ի դեպ, հրաշալի տեղյակ է իր դեմ նյութվող դավերից, մերձավոր շրջապատում էլ ասել է, թե բոլորովին դեմ չէ լքել «Քաղաքացիական պայմանագիրը», քանի որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, իսկ ինքը չի ցանկանում դառնալ Փաշինյանի հանցագործությունների պատասխանատուն։

Նա նաև նշել է, որ բոլորովին դեմ չի լինի, եթե ՔՊ-ն իրեն հեռացնի։ Իսկ Փաշինյանն ինքն էլ ցանկանում է ազատվել Սարգսյաններից՝ ոչ միայն Հայկ և Նաիրի Սարգսյաններից, այլև նրանց հորից՝ Զարեհ Սարգսյանից, որին բավականին շատ բան է պարտք «հեղափոխության» օրերից սկսած, խոստացել էր բարձր պաշտոնի նշանակել, բայց այդպես էլ չէր նշանակել։

Լիլիթ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular