ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետության նախկին նախագահներին տեղափոխել են Բաքու․ պատմության այս օրը (03 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Գերմանիա – Գերմանական միասնության օր,
Իրաք – Ազգային օր,
Հյուսիսային և Հարավային Կորեաներ – Պետության կազմավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն։

1926 – Մոսկվայում տեղի է ունեցել «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուս»-ի պրեմիերան։

1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը։

1935 – ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը։

1968 – վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը։

1980 – Ժնևյան հյուրանոցում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմիշյանը և Սյուզի Մահսերդջյանը։

1988 – Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ, որոնք անարդյունք են եղել։

1994 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ։

2007 – ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար։
– Երևանում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 50 երկրների 150 ներկայացուցիչներ։

2011 – վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը։

2013 – Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որի արդյունքում մոտավորապես 500–600 մարդ ազատ է արձակվել, իսկ համաներումը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։

2016 – Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար։

2019 – կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորել է մի շարք քննչական վարչություններ և զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը։

2023 – Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ռուսական զորակայանում Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը, որից հետո նրանց տեղափոխել են Բաքու։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ.թ.ա. 42 – վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը, որը հանդիսացել է Կեսարի սպանողներից մեկը։

382 – հռոմեական կայսր Թեոդոս Ա-ն Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք։

1670 – Սիմբիրսկում Յուրի Բարյատինսկու ղեկավարած Ռուսաստանի կառավարական ուժերը ջախջախել են Ստեփան Ռազինի բանակին։

1611 – վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիականը։

1866 – Վիեննական պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիկը։

1891 – Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը։

1226 – վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզցին։

1886 – ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն։

1895 – ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը։

1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը։

1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը։

1919 – ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը։

1929 – Խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը։

1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմիլիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը։

1941 – ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդհյուն և Ուիլյամ Սալլիվանը արտոնագրել են ինսեկտիցիդների ցրման աէրոզոլային կոնտեյները։

1952 – Լոս Անջելեսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա։

1952 – Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկել է միջուկային զենք։ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը։

1986 – Սովետական К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է (հրթիռը պայթել է շախտայում), որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է։

1990 – Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միավորվել են և ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը։

1993 – Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված բախման։

1993 – Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև։

2003 – Տիբեթում առաջին անգամ անցկացվել է գեղեցկության մրցույթ։ Հաղթել է միակ մասնակիցը՝ 20-ամյա Ցերինգ Կինը և ստացել «Միսս Տիբեթ» կոչումը և 2000 դոլար պարգև։

2009 – ստեղծվել է Թյուրքական խորհուրդը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular