Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից հայերի ելքից հետո առաջին հանրահավաքը. պատմության այս օրը (01 հոկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈրոշ տոներ
-
Ծերերի համաշխարհային օր
-
Բուսակերության համաշխարհային օր
-
Բժիշկների համաշխարհային օր
-
Կամերուն՝ Միավորման օր
-
Կիպրոս՝ Անկախության օր
-
Չինաստան՝ ՉԺՀ-ի առաջացման օր
-
Նիգերիա՝ Անկախության օր
-
Տուվալու՝ Տուվալուի օր
-
Ադրբեջան՝ Դատախազության աշխատողների օր
-
Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր
-
Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր
Հայաստանում
1387 - երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ։
1827 - ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը։ Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի է վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
1866 - ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը։
1878 - ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը։
1883 - վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը։
1905 - վախճանվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը։
1924 - ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը։
1956 - ծնվել է բժիշկ-վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը։
1988 - Միխայիլ Գորբաչյովը դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ կառավարության փաստացի ղեկավար։
1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավել։ Այդ փորձը շարունակվել է 19 օր։
1996 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ։
2010 - հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում։
-
Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը։
2011 - Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տասնյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2013 - փակ գաղտնի քվեարկությամբ՝ 103 կողմ և 3 դեմ, Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում։
2018 - Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
-
վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
2019 - կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Երևանում, որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը սելֆի է արել՝ լուսանկարն էլ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում վերնագրելով՝ «Ճանապարհային սելֆի»։
-
վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ընթացքում վիրավորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը։
2021 - Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։
2023 - Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից հայերի ելքից հետո առաջին հանրահավաքը՝ կազմակերպված Ազգային կոմիտեի կողմից։ Այն նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր՝ կապված Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ։
Աշխարհում
մ.թ.ա. 331 - տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ III-ի բանակների միջև։ Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ։
208 - ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը։
1684 - վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է «ֆրանսիական տրագեդիաների հայր»։
1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան։
1847 - Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես «Siemens AG»։
1871 - ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով։
1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը։
1881 - Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը։
1911 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը։
1912 - ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլյովը։
1924 - ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը։
1930 - Մոսկվայի Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին։
1949 - հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
1960 - ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը։
1964 - Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը։
1969 - բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։
1971 - ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ Ուորլդը»։
1979 - Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ։
1992 - Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ լիտը։
-
Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ։
1996 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից։
2009 - վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն։
2017 - Իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե։
2022 - Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը հետ է գրավել Դոնեցկի մարզի Լիման քաղաքը, որը կորցրել էր մայիսին։
2024 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
-
ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսները գրավել են ուկրաինական Ուգլեդար քաղաքը։
Կ. Խաչիկյան