ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ի շուրջ քաղաքական հաշվեհարդարն ու ներդրումային վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ առաջացած լարվածությունն արդեն վաղուց դուրս է եկել տնտեսության ոլորտից և դարձել քաղաքական հաշվեհարդարի գործիք։ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը բաց ու թափանցիկ բանավեճ է առաջարկել ժամանակավոր կառավարման թիմի հետ՝ ընդգծելով, որ հասարակությունը պետք է լսի բոլոր կողմերի փաստարկները։ Նրա խոսքով՝ ոչ մի միջազգային ներդրող չի համաձայնի կառավարել այնպիսի ակտիվ, որն արդեն մեկ անգամ բռնագրավվել է իր օրինական սեփականատիրոջից․ նման նախադեպը վանում է ցանկացած լուրջ ներդրողի։

Իշխանությունների վարած այս քաղաքականությունը ոչ միայն խորացնում է ներքաղաքական ճգնաժամը, այլ նաև կտրում է Հայաստանի ներդրումային ապագայի ճանապարհը։ Ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն իր վերջին հայտարարությունում նշել է, որ ՀԷՑ-ի գործը կարող է դառնալ նախադեպ, որը կվախեցնի օտարերկրյա բիզնեսին և կսպառի երկրի ներդրումային բազան։

Ավելին՝ հայտնի փաստաբան, նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված գործը բնորոշել է որպես «քաղաքական հետապնդում և տոտալ անգործություն՝ ապօրինի կալանքը պահպանելու նպատակով»։

Այս ամենի հետևանքով ՀԷՑ-ի շուրջ ծավալվող պատմությունը վտանգում է ոչ միայն մեկ ընկերության ճակատագիրը, այլև Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ վստահության միջավայրը։ Վախի և անորոշության մթնոլորտում ոչ մի լուրջ ներդրող չի գա Հայաստան, իսկ դա նշանակում է նոր հարված երկրի զարգացման հեռանկարներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular